Հնդկաստանում կինը կտրել է իր սիրեցյալի առնանդամը
Հնդկաստանում կինն իր սիրեցյալի առնանդամը կտրել է ուրիշ կնոջ հետ ամուսնանալու նրա որոշման պատճառով: Metro-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին Քաթիփուրամում: 26-ամյա Իրշադը իր սիրեցյալի մոտ է եկել «վերջին անգամ»: Նա հայտնել է, որ պետք է ամուսնանա այն աղջկա հետ, ում իր ծնողներն են ընտրել:
Սակայն սրտի տիրուհին զայրացել է նրա անկեղծությունից եւ կտրել «տղամարդկային արժանապատվությունը»: Իրշադը հիվանդանոցում է հայտնվել, սակայն չի հաղորդվում՝ արդյոք հաջողվել է վերականգնել կտրված առնանդամը: Ոստիկանությունն աղջկան ձերբակալել է: