Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում
Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում, ինչը նշանակում է, որ Մերկելը 4-րդ անգամ կղեկավարի երկրի կառավարությունը:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը վերջին տվյալներով ստացել է ձայների 26.5 տոկոսը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20.8, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 7.9, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11, «Կանաչները»՝ 9.1, «Ձախականները»՝ 7.9 տոկոսը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են այսօր առավոտյան:
Արդյունքների հրապարակումից հետո նոր կոալիցիոն կառավարություն պետք է ձևավորվի, որը կարող է բավականին երկար տևել, քանի որ Մերկելի հաղթանակի դեպքում մյուս քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են արդյոք դաշինք կազմել նրա հետ, թե ոչ: