Ֆրանսիացիները կպատժվեն աղջիկների հետ ծանոթանալու սխալ փորձերի համար
Ֆրանսիայի գենդերային հավասարության հարցերով պետքարտուղար Մառլեն Շյապպան առաջարկում է պատժել այն տղամարդկանց, որոնք փողոցում կանանց ծանոթանալու հարցում համառություն են ցուցաբերում: Օրինակ, նրանք սուլում են եւ բառացիորեն փորձում են քաշել կանանց հեռախոսահամարները: Այս մասին հաղորդում է Planet-Today-ը:
«Կանայք, որոնք փողոցով զբոսնում են, չեն հանդիսանում հանրային սեփականություն», - ասում է պաշտոնյան:
Օրինագիծը, որը կարգելի ֆրանսիացի տղամարդկանց սուլել կանանց ուղղությամբ եւ համառ ծանոթության փորձեր անել, դեռեւս գտնվում է վաղ սեւագիր փուլում: Շյապպան եւ գենդերային հավասարության մնացած իր համախոհները փորձում են բացատրել, թե ինչում է կայանում համառ եւ ոչ համառ հետապնդության տարբերությունը: Հարցը, ըստ էության, շատ ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է։
Ավելին, նորմատիվ ակտի մշակողները ստիպված կլինեն սահմանել պատիժ, որը կկրի տղամարդը:
Միաժամանակ ֆրանսիացի կանանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ գրեթե ամեն ֆրանսիացի կին դարձել է փողոցային հետապնդման զոհ: