Անգելա Մերկել. Մեծ յոթնյակը պատրաստ է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Մեծ յոթնյակի (G7) առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուաստանի դեմ, եթե իրավիճակն Ուկրաինայի արևելքում սրվի: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք համաձայն ենք այն հարցում, որը վերաբերում է պատժամիջոցները հանելուն. սա կապված է Մինսկի համաձայնությունների իրականացման հետ: Մենք պատրաստ ենք խստացնել պատժամիջոցները, եթե պահանջի իրավիճակը, սակայն մենք իրոք չենք ուզում անել դա», - ասել է Մերկելը լրագրողներին:
Հայտնի է, որ Եվրոպական Միությունը պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ 2014 թվականի մարտին՝ Ուկրաինայի և Ղրիմի իրավիճակի կապակցությամբ, և այդ պահից պարբերաբար երկարաձգել է դրանք:
Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել են սեպտեմբերին՝ մինչև 2018 թվականի մարտի 15-ը: