37 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին. կա վիրավոր
Այսօր ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող Higer մակնիշի 4777 համարանիշի ավտոբուսը Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը դեպքի վայր են ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել տուժած վարորդին, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։