Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 11:00-ին, շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում հարցաքննվել էր «Իգլա»-ի խողովակն Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած Հրաչյա Մայիլյանը: Դատավորը նրան տեղեկացրել էր, որ կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, Մայիլյանն էլ օգտվել էր իր այդ իրավունքից՝ առաջարկելով որպես հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները։
Zham.am