Մեղրիի մաքսակետի մոտ 3 անձ է դանակահարվել
Մեղրիի մաքսատան մոտ սեպտեմբերի 22-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին դեպքը:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն: Ներկայումս գործը քննվում է Քննչական կոմիտեում: