Սաակաշվիլին տուգանվելու է ուկրաինական սահմանի ապօրինի հատման համար
Լվովի շրջանային դատարանն Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել լեհ- ուկրաինական սահմանն ապօրինաբար հատելու համար ու նրան տուգանք նշանակել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Ըստ դատավճռի՝ Սաակաշվիլին պետք է վճարի 3․4 հազար գրիվենի չափով տուգանք։
Սաակաշվիլին դատարան չէր ներկայացել, քանի որ Չերկասիում էր։ «Ես որոշեցի չչեղարկել իմ հանդիպումները, քանի որ իշխանությունների նպատակն էլ հենց դա էր՝ մեզ տանջել դատական գործերով, որպեսզի մենք ժողովրդի հետ շփվելու հնարավորություն չունենանք»,- ասել է Սաակաշվիլին։