Սառեցված վիճակը մեծ վնաս է հասցնում հայ-թուրքական կապերին. Կարո Փայլան
Սառեցված վիճակը մեծ վնաս է հասցնում հայ-թուրքական կապերին: Սեպտեմբերի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը:
Թուրքահայ պատգամավորի խոսքով՝ իր այցը Երեւան ուղղված է նաեւ 2 երկրների միջեւ կապերի անդրադարձին: «Այս սառեցված վիճակը կապերին մեծ վնաս է հասցնում: Ես ցանկանում եմ երկխոսության համար կամուրջ ստեղծել: Այս տարածաշրջանում ազգայնականության ալիք է բարձրանում: Մենք՝ դեմոկրատներս, այս գործում մեծ պատասխանատվություն ունենք»,- նշեց Փայլանը: