Հայաստանում բիզնեսին ԱԱՀ-ի վերադարձի թույլատրելի ժամկետը կկրճատեն մինչեւ 30 օր
Հայաստանում բիզնեսին ԱԱՀ-ի վերադարձի թույլատրելի ժամկետը 90 օրից կկրճատեն մինչեւ 30 օր: Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոպխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականին՝ Հարկային օրենսգրքի հետ:
Եթե Պետական եկամուտների կոմիտեն խախտի այս ժամկետը, բիզնեսին տուգանքներ կվճարեն որպես ուշացման փոխհատուցում: Այսպիսով բիզնեսի համար կամրագրվի հարկային վերադարձն ավելի շուտ ստանալու իրավունք, ուստի կկարողանա ավելի շուտ լրացնել շրջանառության դրամամիջոցները: