Իսրայելն Իրանի հարցով ճնշում է գործադրում աշխարհի վրա, իսկ Թիլերսոնն առաջարկում է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
Միացյալ Նահանգներին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրում պետք է փոփոխություններ կատարվեն, նախքան Դոնալդ Թրամփի վարչակազմը կհամաձայնի աջակցել դրան:
Թիլերսոնի խոսքով, ամերիկյան կողմը մասնավորապես մտահոգված է համաձայնագրի այն հատվածով, որը տասը տարով՝ մինչև 2025 թվականը մեղմացնում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Թեհրանը պարտավորվում է սահմանափակել ուրանի հարստացումը:
«Սա բավականաչափ խիստ համաձայնագիր չէ, այն չի դանդաղեցնում նրանց միջուկային ծրագիրը», - ասել է Թիլերսոնը: - «Մենք կարող ենք հետհաշվարկ կատարել, թե երբ նրանք կվերականգնեն իրենց միջուկային զենքի հնարավորությունները»:
Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները եվրոպացի գործընկերների աջակցության կարիքն ունի՝ Իրանին համոզելու վերսկսել համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Երկու տարի առաջ հուլիսին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետները պետք է հնարավորություն ունենան մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է միջուկային զենք պահվի կամ մշակվի, Թեհրանն էլ պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը՝ դրա դիմաց ազատվելով արևմտյան պատժամիջոցներից:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Իսրայելը կկանխի Իրանի կողմից Սիրիայում ռազմական բազաների հիմնումը:
Նեթանյահուն ևս, ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր վերջին հարցազրույցում, պահանջել է փոփոխություններ կատարել երկու տարի առաջ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրում: Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը փորձում է «իրանական վարագույրն» իջեցնել Միջին Արևելքի երկայնքով՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական:
«Փոխե՛ք այն կամ չեղարկե՛ք այն», - խոսելով միջուկային համաձայնագրի մասին՝ ասել է Նեթանյահուն:
Իրանի ղեկավարները անմիջապես չեն արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Իսրայելը միջուկային զենք ունի, եւ այդ մասին գիտեն եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում: