Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան
Հարցում

«Ռոսիա» նավը, հայրենադարձությունը և Noël-ի գիշերը ծնված աղջիկը

Նա ծնվել է Սուրբ ծննդյան գիշերը, ֆրանսիական Նիցցա կամ Նիս քաղաքում ու վստահ է, որ հենց այդ օրը ծնվելու մեջ է բոլոր մղձավանջներից ազատվել կարողանալու գաղտնիքը:

Հայաստանում քայլող ամեն մարդ, կարող է կյանքի այնպիսի պատմություն պատմել, որ մի քանի օր թվա, թե ֆիլմ ես նայել: Չգիտեմ` աշխարհի մնացած տեղերում է՞լ է այդպես, բայց Երևանում, Հայաստանում ու Հայաստան եկած ամեն հայի հետ հանդիպելիս այդպես է:

Տիկին Ալիս Հովակիմյանի հետ ծանոթացել էինք մեկ օր առաջ, պայմանավորվել էինք հանդիպել հաջորդ օրը: Վատառողջ էր մի քիչ, բայց՝ ֆրանսուհու բոլոր ատրիբուտներով. մատները հարդարած, պարանոցին վզնոց ու անպայման մետաքսյա շարֆ, որին իրենք, իհարկե, «շարֆ» չեն ասում, երևի foulard են ասում:

Ծանոթացել էինք, Տիգրան Պասկևիչյանի հայրենադարձության թեմայով երրորդ՝ «Վերջին երազանք կամ Game over» ֆիլմի դիտման ժամանակ: Ֆիլմը հայրենադարձվածների մասին էր, որոնք հետ վերադարձան Եվրոպա կամ Ամերիկա: Ֆիլմի դիտմանը ներկա էին հերոսների ժառանգներից ու ընկերներից մի քանիսը: Էկրանից խոսող ամեն ծանոթ մարդու հարցազրույցի առաջին վայրկյաններին ոգևորության կամ հուզմունքի ձայներ էին լսվում սրահում: Ֆիլմը չեմ վերլուծի, միայն ասեմ, որ այն պատմում էր, թե ինչպես է քաղաքականությունը ստեղծում մարդկային ողբերգություններ: Սեպտեմբերի քսանմեկին մեր հեռուստաալիքներով ցույց տալու ֆիլմ է, որովհետև իրականությունն այստեղ շատ է, իսկ իրականությունը թեև հաճախ հաճելի չէ, բայց միշտ ավելի շատ բան կարող է ուղղել, քան պարկապզուկի կեղծ հաղթականությունը:

Հանդիսատես կանանցից մեկը ֆիլմի ավարտից հետո բարձրաձայն խոստովանեց, թե շատ է զղջում, որ չի համաձայնել խոսել ֆիլմում, վերջին պահին հրաժարվել է: Ինձ այդ կինը հետաքրքրեց, որովհետև ամբողջ ընթացքում զգում էի ամեն հայրենադարձվածի պատմությանը նրա հուզական արձագանքը, ես տեսնում էի նրա՝ ֆրանսուհու գեղեցիկ պայուսակից հանվող թաշկինակը ու հասկանում էի, որ շատ բան ունի չասված: Տիգրան Պասկևիչյանը մեզ ծանոթացրեց ու հաջորդ օրը ես տիկին Ալիսին պետք է սպասեի Գրողների միության մոտ, ինքը «Բոհեմ» թատրոնում ներկայացման էր: Ներկայացման ավարտին մոտեցա դահլիճին: Ներսից բարձր աղմուկ ու երաժշտություն էր լսվում ու դուռը հենց բեմ էր տանում: Դերասանները, բեմից վազելով, իջնում էին, պտտվում, նորից բարձրանում բեմ: ժամանակակից քաղաքական հնչերանգով շոուներից էր: Կիսաբաց դռան ճեղքից փորձեցի շատ ոգևորված հանդիսատեսի մեջ գտնել տիկին Ալիսին: Վախենում էի կամ կորցնել այդ չափազանց ոգևորված միջավայրում կամ ՝ չճանաչել, մի քանի րոպե էի տեսել ընդամենը: Բայց նրան չճանաչել չէր լինի: Շատ մանրաքայլ ու հանդիսավոր դուրս եկավ տիկին Ալիսը: Ու քայլեցինք դեպի Կասկադ, որտեղ ինքը մոտ չորս ժամ պատմեց իր հայրենադարձության պատմությունը:

Ֆրանիսայում նա հանդիպել էր ֆիլմի նկարահանող խմբի հետ, իսկ հետո հրաժարվել խոսել ֆիլմում, ինչի համար ֆիլմը նայելուց հետո իրոք շատ էր զղջում: Կարծել էր` նեգատիվը իր խոսքի մեջ շատ էր լինելու ու չէր ուզում Հայաստանի մասին այդքան դառը բաներ ասել: Բայց ֆիլմում, քանի որ մարդիկ շատ էին ու պատմություններն էլ՝ բազմազան, ստացվեց այնպես, որ ոմանք դառնությունն էին դոմինանտ դարձնում, ոմանք առանձնացնում էին պետության քաղաքականությունը, բայց նշում հայաստանցիների ջերմ ընկերությունը, կրթվելու հնարավորությունը, մի մասը որպես մղձավանջ էր հիշում կատարվածը:

1947-ին «Ռոսիա» նավով իր կոմունիստ հոր որոշմամբ իրենց ընտանիքը, թողնելով Ալպերի մեջ տեղավորված ֆրանսիական Գրենոբլը, վերադառնում է Հայաստան: Տիկին Ալիսը տասնվեց տարեկան էր այդ ժամանակ: Առաջին զարմանքն այն է լինում, որ շատ ուղևորներ քնում են տախտակամածի վրա՝ բաց երկնքի տակ: Մայրը հիվանդանում է, և միայն մորը տեղավորում են նավախցում: Իրենց շանն էլ էին բերում Հայաստան, թեև վստահաբար, շունը ֆրանսացի էր: Շուն տեղափոխելն արգելված էր: Բայց գաղտնի բերում էին: Արկղի մեջ թաքուն խեղճ շունը նավարկում է մի քանի օր: Ինչ-որ մեկը նավապետին հայտնում է գաղտնիքը, հավանաբար այն ուղևորներից մեկը, որին թույլ չէին տվել շանը նավ բարձրացնել:

Տիկին Ալիսն ասում է, թե մինչև Բաթում բավական լավ էին կերակրում, Բաթումից հետո հացի որակն այնպես է փոխվում, որ խոնավ սև հացը տեսնելով` մտածել են «pain d՚ epice» է, հացաբուլկեղենի տեսակ, որն իրենք սիրում էին Ֆրանսիայում: Բայց սովորական հաց էր, սև ու թաց, այսուհետ այդպես էր լինելու: Նավի վրա գտնվող երեխաներն ու պատանիները հրաժարվում են ուտել, տիկին Ալիսը անգիր հիշում է այն նախադասությունը, որ նավապետը բարձրախոսով արտասանել էր ՝ անգլերենով դիմելով ուղևորներին. «ըմբոստ երեխաներ, մենք ձեզ մարդ կդարձնենք»:

Ու սկսվում է «մարդացման» դառը ճանապարհը: Ու ինչպես ես հասկացա, հենց այդ «մարդացնելու» պատճառով էր, որ ինքն ու շատերը չկարողացան մնալ երկրում, որովհետև սկզբի տարիները չհաշված` իրենք տեղացիներից միշտ լավ են ապրել, անհամեմատ լավ, բայց մարդու ազատությունը ավելի լավ ապրելու ձգտման մեջ է նաև, որ իրենց չէին տալիս: Իսկ «մարդացման» խորհրդային մեթոդը դրսից եկածի համար հոգեխախտների մեթոդ էր:

Նիցցայում, Նոյելի գիշերը՝ դեկտեմբերի քսանհինգին, ծնված ու Գրենոբլում մեծացած Ալիսի համար ծիծաղաշարժ է թվում Բաթումի կառամատույցում աշխատող կանանց հագուստը՝ տելեգրեյկաները, կոպիտ, տգեղ, անգույն: Իրենց զարմանքը նավի վրա փարատում են շատ հետաքրքիր մտքով. «վրացիք ծույլ են, վատ են ապրում, Հայաստանում այդպես չէ»:

Երևան գալիս են առանց ընտանիքի հոր, հայրը մեկ շաբաթից պիտի գար, որ իրենց իրերը բերեր: Երևանում տանում են տեղավորելու սկզբում Նոր Արեշ թաղամասում, ապա՝ Երրորդ մասում: Մայրը ընդվզում է, ասում է զավակներս երաժիշտներ են, պիտի կոնսերվատորիա ընդունվեն, ես գյուղում ապրել չեմ կարող: Մորը ծաղրով պատասխանում են. «Կա՞րող է օպերայի մոտ տեղավորենք»:

- Ինչու ոչ,- պատասխանում է մայրը:

Տանում են Երևանում, ինչպես տիկին Ալիսն է ասում «Ստալինի արձանի հետևում մի քանդված տնակ, որը ոչ դուռ ուներ, ոչ պատուհան»: Մայրն այդ տանը չի մնում, ի վերջո, տեղավորվում են ներկայիս Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ մի տարածքում: Տիկին Ալիսի գեղեցիկ հայերենի ու ֆրանսերենի արանքում երևանյան ռուսական ժարգոնային «նախադու» բառը ականջս ծակեց, այդ բառը մի այլ կոնտեքստում մի անգամ կարդացել էի արդեն, այսպիսով, երևանյան «նախադու»-ի հարևանությամբ ինչ-որ տարածքում ապրում են, քնում են խոտի վրա, մնացած բոլոր կենցաղային հարմարություններն, իհարկե, բացակայում են: Ուտելու ոչինչ չեն ունենում, «նախադուի» տերերը մեկ շաբաթ խորոված են հյուրասիրում: Մեկ շաբաթից Բաթումից հասնում է հայրը իրենց իրերով ու սկսում են վաճառել իրերն ու տուն վարձում Ստալինի պողոտա 34 հասցեում: Քիչ անց տունը թալանում են: Տիկին Ալիսն ասում է․ «Ծնողներիս կյանքը սև շուկան էր»: Ֆրանսիայում գուլպաների խանութ ունեին և ապրանքը շուկայում վաճառելով` տուն էին պահում, իսկ հետո սկսում են վաճառել նաև տան իրերը՝ դաշնամուրը, հեծանիվը…

Այսպիսի պատմություններ շատ էի լսել, ունեի շատ մտերիմ ու հարազատ մարդիկ, որոնցից լսել էի գրեթե նույն բաները, բայց տիկին Ալիսը մի բան նշեց, որն, իհարկե, իրականությանը լավ ծանոթ լինելով` կարող էի պատկերացնել, բայց այդպիսի հստակ ձևակերպումով չէի հանդիպել: Նա ասաց, որ հայրենադարձված երիտասարդ աղջիկների հանդեպ շատ էին ոտնձգություններ լինում, քանի որ անհամեմատ գեղեցիկ էին հագնված, հարդարված էին, ազատ էին շփվում: Բրյուսովի անվան ինստիտուտում սովորելիս սկսում է հանդիպել հայրենադարձված մի երիտասարդի հետ: Երիտասարդը շաբաթ երեկոյան հրավիրում է «Ինտուրիստ» հյուրանոցի ռեստորան: Երկուշաբթի օրը Բրյուսովի ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարը Ալիս Հովակիմյանին հրավիրում է զրույցի ու հետաքրքրվում, թե որտեղ է անցկացրել շաբաթ երեկոն, ինչին Ալիսը պատասխանում է. «Եթե անգամ ընդունենք, որ շաբաթվա աշխատանքային օրերին ես պատկանում եմ ձեզ, ապա շաբաթ և կիրակի օրերին ես ինձ եմ պատկանում և կարող եմ ինքս որոշել` ուր գնալ»:

Տիկին Ալիսն ասում է Լենինի արձանի հետևի այգին իրենք իրենց միջավայրում կոչել էին «լացի պարտեզ»: Ասում է, գնում էին այնտեղ, հավաքվում ու լաց լինում կորցրած երկրների համար: Բայց հետո ավելացնում է, որ ջահելությունը հաղթում էր, ու մի շիշ էժան գինով կարողանում էին ծիծաղել, ուրախանալ, պարել:

Վերադառնալը հնարավոր դառնալուց հետո նրանց ընտանիքն ապրել է միայն այդ վերադարձի մտքով: Շատ անգամ է դիմել «Օվիր» ու միշտ մերժվել: Պետք է իրենց ազգակից որևէ մեկը հրավեր ուղարկեր, այլապես անհնար էր: Իրենք հարազատ չունեին դրսում, կապ հաստատել որևէ մեկի հետ չէր ստացվում: Ալիս Հովակիմյանը պատմում է, թե ինչպես մի օր` վաթսունականների սկզբին, երեկոյան ընկերուհին ծեծում է դուռը ու ներս մտնում մի կնոջ հետ: Կինը Փարիզում հայտնի գալերիստ Դինա Վերնին էր, որն այդ ժամանակ Երևան էր եկել ինչ-որ պատվիրակության կազմում: Ընկերուհին որոշել էր, որ Դինա Վերնին կարող է օգնել: Դինա Վերնին ծնվել է Քիշնևում՝ Բեսարաբիայում, 1919 թ-ին: Հետո ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Դինա Վերնիի հոր քանդակագործ ընկերը աղջկան ծանոթացնում է հայտնի քանդակագործ Արիստիդ Մայոլի հետ և Դինան դառնում է նրա բնորդուհին, մուսան: Ելույթ էր ունենում նաև Ժակ Պրևերի ղեկավարած «Հոկտեմբեր» խմբում: Արիստիդ Մայոլի քանդակներում Դինա Վերնիի գեղանի մարմինն է: Մայոլը 1944-ին ավտովթարից զոհվում է՝ ողջ կարողությունը, գալերեան կտակելով Դինա Վերնիին:

Այս կինը տիկին Ալիսի երևանյան բնակարանում ջերմ ընդունելությունից հետո որոշում է անպայման օգնել: Վերադառնալով Փարիզ՝ գնում է հայկական եկեղեցի և խնդրում, որ Հովակիմյան ազգանուն ունեցող ընտանիքների տվյալներ տան իրեն, խնդրում է հրավեր ուղարկել Հայաստան Ալիս Հովակիմյանի ընտանիքի վերադարձը հնարավոր դարձնելու համար, ասում է, որ ամբողջ ծախսը կվերցնի իր վրա, որ դղյակներ ունի, բնակության հարցն էլ կհոգա, բայց մերժվում է: Ապա Դինա Վերնին դիմում է Շարլ դը Գոլի եղբոր դստերը՝ Ժենեվյեվ դը Գոլին, որի հետ շատ մտերիմ էր և կառավարական հրավեր են ուղարկում Հովակիմյանների ընտանիքին: Հայաստանում մերժում են նաև Ֆրանսիայի կառավարական հրավերը:

Ի վերջո,1979-ի նոյեմբերին Ալիս Հովակիմյանն իր զավակների հետ վերադառնում է կամավոր կորցրած ու տարիներով երազած Ֆրանսիա` այս անգամ էլ իր հետ Ֆրանսիա բերելով շանը:

Տիկին Ալիսի զավակները ծնվել ու մեծացել են Հայաստանում, զարմացա, երբ ասաց, թե տղան ռուսական դպրոց է ավարտել: Ինքն էլ կրկնեց խորհրդային տարիներին այդքան լսված միտքը, թե առանց ռուսական կրթության անհնար կլիներ հետագա կրթությունն ու մասնագիտական աճը, բոլոր մասնագիտական գրքերը ռուսերեն էին: Այսպիսով, վերադառնալու միտքը ոչ մի օր չի դադարում գոյություն ունենալ: Շատ ճանապարհներ է փնտրել թույլտվության համար: Ամուսինը հրաժարվել է վերադառնալ, բայց զավակների վերադարձի համար թույլտվություն տվել է:

Ֆիլմը դիտելուց հետո, երբ կարծիքներ էին փոխանակում, տիկին Ալիսն ասաց, որ Հայաստանում ապրած ժամանակ աշխատել է երկար տարիներ Ազգային գրադարանում, հիմա մեծ ընդմիջումից հետո եկել է Հայաստան, գտել Ազգային գրադարանում իր հետ երկար տարիներ աշխատած գործընկերուհիներին ու տեսել, թե ինչ ծայրահեղ պայմաններում են ապրում այդ տարիքն առած կանայք, իսկ ինքը ապահով ծերություն ունի: Հետո, մեր զրույցի ընթացքում տիկին Ալիսը հաճախ էր վերադառնում Ազգային գրադարանում իր աշխատանքի տարիներին, իր սիրելի ընկերուհիներին, լավ հարաբերություններին, ասում էր, որ շատ սիրված է եղել իր միջավայրում, որ սարսափելի տանջվում է ընկերուհիներին այդքան ծայրահեղ վատ վիճակում գտնելու համար: Այդ տարիքն առած կանանցից մեկը բացարձակ կուրացել է, մյուսը տառապում է քաղցկեղից ու բուժման հնարավորություն չունի, այնինչ նույն ախտորոշմամբ իրեն ոտքի կանգնեցրին և ռադիոլոգիայի բաժնում բուժումը ստանալու համար հիվանդանոցը հատուկ մեքենա էր ուղարկում իր հետևիից` որպես խնամքի կարիք ունեցող ծեր կնոջ և դեպքեր են եղել, երբ ուզել է հրաժարվել բուժումը շարունակելուց, բայց մեքենայի վարորդը եկել ու համոզել է իջնել: Համեմատեք այդ երկու իրավիճակները: Ալիս Հովակիմյանը պատմում է, թե իր որդին, որը Հայաստանում ծնվեց ու մեծացավ և Ֆրանսիա վերադառնալու պահին հասուն մարդ էր, չի ուզում վերադառնալ Հայաստան՝ հիմնավորելով, որ այն երկիրը, որտեղ ծերերը մեռնում են աղքատության մեջ, չի կարող լավը լինել:

Ալիս Հովակիմյանն այս ամբողջ պատմության ընթացքում հաճախ էր ընդհատում խոսքը, հուզվում էր, ինչ-որ խորը վիրավորվածություն դեռ չէր հնացել ուրեմն:

Ասում է` Մոսկվա-Փարիզ օդանավում, երբ ուղեկցորդուհին հայտարարեց, թե վայրէջք են կատարել Փարիզի Ռուասի օդանավակայանում, ինքը սկսել է հեկեկալ: Կողքին նստած ֆրանսիացին կարծել է ինչ-որ դժբախտություն է պատահել տիկնոջը: Նրանց դիմավորելու պիտի գար պարոն Ալբերտ Մոսկոֆյանը, ով զբաղվում էր վերադարձողների տեղավորման հարցով: Նրա զբաղված լինելու պատճառով դիմավորելու էր եկել տիկին Մոսկոֆյանը, բայց շփոթել էր օդանավակայանները ու գնացել Օռլի օդանավակայան: Ալիս Հովակիմյանը հիշում է, որ ինքնաթիռում իր կողքին նստած ֆրանսիացին առաջարկել է իր օգնությունը, քանի որ Ֆրանսիայում Ալիսը հասցե չուներ: Իջել էին օդանավակայանում, իր հետ երկու պատանի զավակները, երկու զառամյալ ծնողները, տասներկու ճամպրուկ ու մի շուն: Ինքն իրեն ծաղրելով` պատմում է, որ Հայաստանից իր հետ բրդյա ներքնակ, վերմակ ու հայկական գործարանային գորգ էր տարել Ֆրանսիա: Տիկին Մոսկոֆյանը եկավ ու գտավ իրենց: Այդ օրվանից տիկին Ալիս Հովակիմյանը ապրում է Ֆրանսիայում, սիրում է Ֆրանսիան ու չի հասկանում մի փոքր ավելի լավ ապրելու համար Ամերիկան ընտրած իր հայրենակիցներին, նրանց երկար երեկոյան շորերով խորոված ուտելու արարողությունները: Երբ իրեն տաքսի էի նստեցնում, արդեն մտերիմ մարդկանց նման հարցրեցի.

- Քա՞նի տարեկան եք, տիկին Ալիս, թեև ինքս կարող էի հաշվել, եթե 47-ին տասնվեց տարեկան էր, ապա…

- Ութսունվեց,- պատասխանեց մետաքսյա շարֆով ու հարդարած մատներով տիկին Ալիսը:

Տարբեր են մարդիկ, ու տարբեր է նրանց վիրավորվելու շեմը, վերականգնվելու ռեսուրսը: Ալիս Հովակիմյանը մնաց վիրավորված պետության վերաբերմունքից և գնաց: Նա չհասկացավ ենթարկվող ժողովրդի կարգավիճակը, չպատկերացրեց ենթարկվողի իր վիճակը:

Տիկին Ալիսը Հայաստան-Սփյուռք համաժողովի օրն արդեն օդում էր, գնում էր տուն՝ Փարիզ, ափսոս չլսեց` ինչ լավ է ամեն ինչ, միայն տեսավ…

Լուսինե Հովհաննիսյան

hetq.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan