Նալբանդյանը՝ Կարո Փայլանին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետեւում են Կարո Փալյանի գործունեությանը, ու կարեւորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am