Ընդդեմ «Մատիլդա» կինոնկարի
Ռուսաստանի Օմսկ քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ եկեղեցիներից մեկի մոտ բողոքի գործողություն են կազմակերպել ընդդեմ ... Ալեքսեյ Ուչիտելի «Մատիլդա» կինոնկարի:
Ցույցի մասնակիցների ցուցապաստառների վրա գրված է եղել, թե թույլ չեն տա ցուցադրել ֆիլմը, որն ըստ նրանց արատավորում է Ռուիսաստանի վերջին կայսր Նիկոլայ Երկրորդի կերպարը եւ համբավը:
Հիշեցնենք, որ Ռուս ուղղափառ եկեղեցին Նիկոլայ երկրորդին դասել է սրբերի կարգին:
Ֆիլմը պատմում է Նիկոլայ Երկրորդի եւ պարուհի Մատիլդա Կսեշինսկայի սիրային բուռն հարաբերությունների մասին: Ֆիլմի հեղինակները հույս ունեն, որ կինոնկարը կցուցադրվի էկրաններին սկսած հոկտեմբերի 26-ից:
Top-News.am