Լոնդոնի ահաբեկչին ձերբակալել են. նա 18 տարեկան է (Տեսանյութ)
Անգլիայի Քենթ կոմսության ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա մի պատանու, որին կասկածում են Լոնդոնի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության մեջ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Փարսոնս գրին կայարանում:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով որեւէ մեկը չի զոհվել, բայց վիրավորվել է երեսուն մարդ:
Ձերբակալության մանրամասների մասին չի հայտնվում: Իսկ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Ոստիկանուրթյունը նշում է, որ պայթուցիկ սարքն ամբողջ ուժգնությամբ չի պայթել, այլապես զոհեր կլինեին, անգամ բացառված չէ, որ կզոհվեին բոլորը, ովքեր գտնվել են վագոնում:
Top-News.am