Այսօր՝ 18 մայիսի 2022թ., 00:00
«Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ»․ Վարուժան Գեղամյան «Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ»․ Ջուլֆալակյան Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս Ոստիկանը նյարդային կերպով հարվածում է քաղաքացուն Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ. Վազգեն Սաղաթելյան Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ․ իրավաբան Փաշինյանը կարող է անսպասելի հրաժարական տալ․ ընդդիմության պայքարը արդյունք է տալիս Մի փոքր էլ և ոստիկանությունը կսկսի հրամաններ չկատարել․ Տիգրան Քոչարյան Մեկ ա` 3 ժամից դուրս ենք գալու, էլի ենք անելու. բերման ենթարկված քաղաքացի Ով որ ժողովրդի հետ ըտենց խոսա՝ մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել․ Սաղաթելյանը պատասխանում է ոստիկանների խուլիգանությանը (տեսանյութ) Մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկո՞լն է ղեկավարում, թե՞ խաչատուր սուքիասյանը․ Նազարյան Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Ձենդ կտրի. կարմիրբերետավորների սանձարձակ պահվածքը քաղաքացիներին բերման ենթարկելիս Արմեն Աշոտյանը բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց Կասկադի մայթեզրից Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ. (տեսանյութ) Ընդդիմադիրները երթ են անցկացնում երևանյան փողոցներով Խաչիկ Գալստյանին և Արթուր Վանեցյանի որդուն բերման են ենթարկել Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, վերքդ փորփրում է,խոշտանգման ես ենթարկվում.զոհվածի ծնող Անհնազանդության ակցիայի մասնակիցները ոստիկանական ավտոբուսից դուրս բերեցին բերման ենթարկվածներին Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել․ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բ/կ Նոր-Նորքում քաղաքացիներին բերման են ենթարկում հենց մայթերի վրայից Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը Այդքան մեծ բազմություն ու այդ որակի վաղուց չէի տեսել, մարդիկ գալիս էին ու գալիս, եւ վերջը չէր երեւում. Ա. Պեպանյան Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից․ «Իրավունք» Երևանում համատարած դատարկ փողոցներ են․ Քրիստինե Վարդանյանը լուսանկար է հրապարակել Ոստիկանության աշխատողները երեկ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի ՔԿ-ում հայհոյել են զոհված զինծառայողների հարազատներին, անգամ փորձել են հարվածել. Գեղամ Նազարյան Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա «Դիմադրություն» շարժման ապակենտրոն անհնազանդության ակցիաները «Ձեռս կոտրեցիր, անասուն». ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին բերման ենթարկեցին «Հայաստան ոտքի, Նիկոլ սատկի». երիտասարդները պարալիզացրել են Աբովյան փողոցը Վարորդը քշում է ցուցարարի ուղղությամբ. փակ է Բագրատունյաց– Արտաշեսյան խաչմերուկը Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան «Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ Իշխանության պլան Բ-ն «Ուրախ ավտոբուս». Բերման են ենթարկվել ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան Ինչպես են մի խումբ պարեկներ բերման ենթարկում ցուցարարին «Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Քարտեզը բացի՝ Շուշին, Հադրութը մե՞րն են, աչքերդ փակի՝ ախպերներիդ հիշի, քանի՞սը կան․ Մամիջանյանը՝ շարժմանը չմիացածներին Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց. Գ. Մելոյան Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան Աջակցության ակցիաներ են քննարկվում Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում» Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել. բաժանմունքներում այլևս տեղ չկա. Իշխան Սաղաթելյան Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞ Կարմիրբերետավորները Սայաթ-Նովայից բերման են ենթարկում Հովհաննես Հարությունյանին եւ այլ ցուցարարների «Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի. դիմաց. ոստիկաններին միացան կարմիրբերետավորները Ոստիկանները, ցուցարարներին բերման ենթարկելով, բացում են Մաշտոցի պողոտան Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներով զոհված Արամ Թորոսյանի հորը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան Ոստիկանական բաժանմունքնեում տեղ չկա. Լեւոն Քոչարյանը լայվ է մտել Ոստիկանությունը խոչընդոտում է բեռնատարների մուտքը Երևան Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ «Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց Լեւոն Քոչարյանը «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար. Աննա Մկրտչյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները, ողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Իշխան Սաղաթելյան Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին (տեսանյութ) Այսքան պատահական չեն սխալվում․ Գարեգին Մելքոնյան (տեսանյութ)
Հարցում

Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի

Hraparak.am-ը գրում է․

Արդեն երկար ժամանակ է, ինչ որոշ ապրանքների՝ հատկապես սննդամթերքի գներն ամենօրյա ռեժիմով բարձրանում են: Եթե որեւէ ապրանքի գինը մի քանի օր մնում է նույնը, ապա այն կա՛մ շատ փոքր պահանջարկ ունի, կա՛մ էլ հատային վաճառքի է․ ոչ թե գինն են բարձրացնում (հաց, կաթնամթերք…), այլ քաշն են փոքրացնում, յուղայնությունն իջեցնում: Գնաճն առաջին հերթին կապված է ջրի գնի, առաջիկայում սպասվող հոսանքի, գազի գների թանկացման հետ (ժողովրդին աստիճանաբար ընտելացնում են սպասվող թանկացումների հետ): Հատկապես նոր տարուց հետո բարձրացել է, օրինակ, լուցկու գինը՝ 80-100 դրամի փոխարեն տուփը դարձել է 200 դրամ (100 տոկոս աճ), բոլոր տիպի սուրճերի գինը բարձրացել է 200 դրամով՝ մոտ 10 տոկոս, ձեթը 1100-ի փոխարեն դարձել է 1350-1400 դրամ՝ թանկացել է մոտ 20 տոկոսով, եւ այսպես շարունակ: Կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ ապրանքների գները միջինում թանկացել են 15-20 տոկոսով, եւ եթե ընդունենք, որ մոտ 20 ապրանքի թանկացում է տեղի ունեցել, ապա ընդհանուր թանկացումը կազմում է 200-300 տոկոս, այսինքն՝ մարդկանց ծախսերը միայն սննդի մասով աճել են մոտ 200-300 տոկոսով, իսկ եկամուտները ոչ միայն չեն մնացել նույնը, այլեւ նվազել են եւ շուտով էլի կնվազեն՝ ջրի, հոսանքի, գազի գների աճի չափով, որը հանրագումարում կկազմի մոտ 15-20 տոկոս:

Մոտ ժամանակներս ոչ միայն աշխատավարձերի բարձրացման մասին խոսք գնալ չի կարող, այլեւ բավականին աշխատատեղեր կկրճատվեն (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Այնպես որ, հայտնի չէ, թե բնակչությունն այդ պայմաններում ինչով եւ ինչպես է ապրելու, որ չսովահարվի: Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ գների որոշակի աճ է արձանագրվում նաեւ ողջ աշխարհում, որը նշանակում է, որ դրսում ապրող մեր հայրենակիցների մոտ եւս հեշտ վիճակ չէ, եւ նրանք մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ավելացնել ուղարկվող գումարները, այլեւ, հավանաբար, պարտադրված կլինեն որոշ չափով նվազեցնել, ինչն էլ իր հերթին կհարվածի ժողովրդի գրպանին: Փաստորեն, բնակչությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա եկամուտները լավագույն դեպքում մնալու են նույնը, իսկ ծախսերն աճելու են 2-3 անգամ, եւ մնում է հասկանալ, թե այդ պայմաններում նրանք ինչպես պետք է դուրս գան այդ ծախսերի տակից:

Եթե այս ամենին գումարվեն նաեւ ուսման վարձերը եւ նմանատիպ այլ ծախսերի համար անհրաժեշտ գումարները, էլ ավելի կծանրանա բնակչության վիճակը: Այս ամենը պարզ թվաբանություն է, եւ որեւէ մեկն աշխարհում չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե ծախսերը եկամուտներին էապես գերազանցելու պարագայում մարդն ինչ հնարքով պետք է դրա տակից դուրս գա: Կարծում եմ, ցանկացած մեկը կասի, որ այդ խնդիրն ընդհանրապես լուծում չունի:

Փաստացի գալիս ենք մի հանգրվանի, որ բնակչության եկամուտները բացարձակ համարժեք չեն պահանջվող մինիմալ ծախսերին, եւ գնալով մեծանալու է եկամուտների եւ ծախսերի միջեւ եղած անջրպետը։ Եվ արդյունքում՝ եկամուտներ-ծախսեր համակարգը պայթելու է, ու բնակչությունն ուղղակիորեն կանգնելու է սովի առջեւ: Այս պարագայում բնակչությանը մնում է 2 ճանապարհ. մատնվում է սովի եւ գնում է ոչնչացման, երկրորդ՝ պետության կողմից ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, որպեսզի բնակչությանը դուրս բերի այս վտանգավոր վիճակից:

Բայց ասեմ, որ պետությունը ոչինչ անել չի կարող, քանզի ամեն ինչ մասնավորի ձեռքին է, եւ պետությունը չի կարող միջամտել շուկայական հարաբերությունների տրամաբանության ընթացքին: Խնդիրը հանգում է նրան, որ բնակչության այն հատվածը, որն զբաղվում է արտադրությամբ եւ ներմուծմամբ, հաշվի առնի, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, բնակչության մի ահռելի հատվածն աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, մյուս հատվածն աշխատանք չունի, երրորդը վարկերի տակ է, եւ այսպես շարունակ, ու այս պայմաններում մաքսիմալ խղճով մոտենա մարդկանց օրհասական վիճակին՝ չվազի մեծ եկամուտների ետեւից, բավարարվի նվազագույն շահույթով եւ հնարավորինս ցածր գներ սահմանի, որպեսզի բնակչությունը կարողանա գոյատեւել, եւ դարձյալ չավելանա արտագաղթը:

Կարծում եմ, սա Հայաստանում սովից խուսափելու միակ հնարավորությունն է, միակ իրատեսական բանաձեւը, հակառակ պարագայում ուղղակի բոլորս կմատնվենք սովահարության: Սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, որին պարտադիր պետք է լուծում տրվի: Այլ երկրների օգնության վրա բացարձակ պետք չէ հույս դնել, քանզի ունենք թարմ օրինակ, երբ հազարավոր մատղաշ զոհեր էինք ունենում, նույն աշխարհը, բացի դատարկ խոսքերից, ոչ մի իրատեսական օգնություն ցույց չտվեց: Այս եւ մյուս բոլոր հարցերը մենք պետք է լուծենք եւ երբեք հույս չդնենք ուրիշների վրա…

Մի բան միայն կարող եմ հավատացնել մեր հայրենակից ունեւորներին եւ բիզնեսմեններին. որքան կամեցող, գթառատ լինեք, խղճով վերաբերվեք ձեր չունեւոր հայրենակիցներին, այնքան Տերը ողորմած կլինի ձեր եւ ձեր ընտանիքների նկատմամբ եւ ճակատագրական պահերին նրանց կփրկի տարբեր վտանգներից…

Եթե կա փրկություն, ապա դրա միակ բանաձեւը սա է։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan