Հայաստանը, անկասկած, պետք է վերադարձնի հինգ շրջանները
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Ղարաբաղյան խնդիրը խոչընդոտում է Մոսկվա-Բաքու աշխարհաքաղաքական առանցքի ամրապնդմանը: Այսուհանդերձ, այս հարցում Ռուսաստանը հանդես է գալիս որպես խաղաղարար, եւ մենք ցանկանում ենք դրանից խուսափել: Բայց մեզ այսօր չի բավարարում ստստուս-քվոն: Իմ կարծիքով, ներկայիս ստստուս-քվոն չի բավարարում նաեւ կողմերից եւ ոչ մեկին»,- Մոսկվա-Բաքու համաժողովի շրջանակներում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:
Նա համոզված է, որ Ադրբեջանը կտրուկ ամրապնդել է իր դիրքերը: «Տարածաշրջանում փոխվում է ուժերի հարաբերակցությունը: Այո, Հայաստանը Ռուսաստանի բարեկամն է, գործընկերը, բայց դրա հետ մեկտեղ Ռուսաստանն Ադրբեջանին ընդունում է որպես ընկեր եւ բարեկամ: Ընթանում է երկու երկրների մերձեցման գործընթաց, այդ թվում եւ ռազմական ոլորտում: Այսուհանդերձ, մենք Ադրբեջանի հետ չենք բարեկամանում ընդդեմ Հայաստանի: Դա այդպես չպետք է ընկալվի: Եւ հակառակը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապա՞րհը: Հայաստանը պետք է, անկասկած, Ադրբեջանին վերադարձնի գրավյալ հինգ շրջանները: Կրկնում եմ, մենք պետք է առաջ շարժվենք»:
Top-News.am