ՌԴ կոմունիստների առաջնորդը Հայաստանում ամերիկամետ ուժերի ակտիվացման մասին
«Ես Կովկասում խաղաղություն եւ հանգստություն չեմ տեսնում առանց Ռուսաստանի հետ սերտ համագործակցության»,- հայտարարել է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու առանց» համաժողովի շրջանակներում, խոսելով արցախյան խնդրի հնարավոր կարգավորման մասին:
Նա ասել է, որ խնդիրը պետք է փնտրել կլոր սեղանի շուրջ եւ հանդես բերել զսպվածություն եւ բարի կամք:
«Ով հեռացել է Ռուսաստանից, նրանց մոտ վատ իրավիճակ է ստեղծվել: Հայաստանը եւ հայ ժողովուրդը դա հասկանում են բոլորից լավ: Ինչ վերաբերում է պատմությանը, ապա մեզ մոտ էլ՝ Մոսկվայում էլ ոչ քիչ թվով մարդիկ պարում են ամերիկացիների շվիի տակ: Այդ մարդիկ չեն ծառայում Ռուսաստանին, այլ ամեն ինչ անում են իրավիճակի ապակայունացման համար: Այդ ուժերին Հայաստանում տարածվելու հնարավորություն չպետք է տրվի: Մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա»:
Top-News.am