Լապշինը շնորհակալություն է հայտնել Ալիեւին եւ հասկացել է, թե որն է ճշմարտությունը
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Բլոգեր Ալեքսանդր լապշինը ներում ստանալուց անմիջապես հետո, ըստ ադրբեջանական մամուլի, անմիջապես շնորհակալական նամակ է գրել Իլհամ Ալիեւին:
Բնականաբար, Լապշինը շնորհակալություն է հայտնում Ալիեւին ներման համար, ներողություն խնդրում իր անմիտ արարքի համար, ասում, որ իրեն թյուրիմացության մեջ են գցում, ավելացնում, որ այս ընթացքում իրեն բացատրել են, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, եւ որ ցանկանում է խնդիրը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Իսկ նամակի վերջում Ալիեւին եւ նրա ընտանիքի անդամներին առողջություն եւ բարեկեցություն է ցանկանում:
Անկեղծ լինենք, այս նամակը ադրբեջանական իրականության ամենավառ վկայություններից մեկն է: Նամակ, որը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների հրեշավոր եւ բռնատիրական էությունը:
Նման նամակներ գրում էին 1937-ին գնդակահարության դատապարտվածները, Ստալինին ցանկանալով բարեկեցություն եւ առողջություն, ամբողջովին ընդունելով իրենց մեղքը:
Top-News.am