Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն բրեքսիթի մասին բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն սեպտեմբերի 25-ին
Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն պայմանավորվել են «բրեքսիթի» մասին բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 25-ին։
Բրյուսելում ԵՄ աղբյուրը AFP-ին հայտնել է, որ հետաձգման պատճառը Մեծ Բրիտանիայի «քաղաքական օրացույցն» է։
Բանակցությունների նախորդ փուլը կայացել է օգոստոսի վերջին ու ավարտվել նրանով, որ յուրաքանչյուր կողմը մյուսին մեղադրել է առաջընթացի բացակայության համար։