Թբիլիսիում անցած գիշեր ադրբեջանցու են սպանել
Թբիլիսիի Աբանոթուբանի թաղամասում անցած գիշեր ադրբեջանցու են սպանել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, նրա հրազենային վնասվածքներով մարմինը հայտնաբերվել է «Toyota» մակնիշի մեքենայում։
Հայտնի է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է։ Համաձայն տեղեկության՝ տղամարդը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ-ում քրեական հանցագործությունների իրականացման համար։
Ըստ ականատեսների՝ նախօրեին ադրբեջանցին ինչ որ մեկի հետ ընթրել է ռեստորանում, որի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։