BBC -ն փաստում է. Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին 7 մլն դոլար կաշառքի դիմաց
Հանրահայտ BBC -ն հետաքննող հոդված է պատրաստել, որի համաձայն Ռամիլ Սաֆարովի դիմաց Ադրբեջանը Հունգարիայի կառավարությանը կաշառք է տվել 7 միլիոն դոլարի չափով: Ըստ հոդվածագրի, այդ գումարը փոխանցվել է Velasco international inc օվշորային ընկերությանը, մինչև 2012 թվականը, որից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր` Բաքու պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է նաև այդ երկրի փոխվարչապետ Յահուբ Էյրուբովի հետ, որի տղան էլ Օրհան Էյուբովը հենց կազմակերպել է այս փողերի փոխանցման գործընթացը:
Հետաքրքիր է, որ սույն բացահայտումը, ըստ BBC -ի, հայտնի է նաև Հունգարիայի հասարակության համար: Բացի այդ, պարզվում է, որ հետաքննող լրագրողները այս հարցի վերաբերյալ հարցապնդումով հանդես են եկել ադրբեջանցի իշխանությունների առաջ: Վերջիններս հրաժարվել են մեկնաբանել սույն փաստը: Իսկ ոչ պաշտոնական խողովակով Ադրբեջանական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ սույն փաստերը համապատասխանում են իրականությանը, միաժամանակ նշելով, որ շարունակելու են պայքարել սույն ձևերով, այսպես կոչված, հայկական լոբբիստական շրջանակների և հայտնի միլիարդատեր Սորոսի կառույղցների դեմ:
Zham.am