Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք
Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք։ Համաձայնագիրը սեպտեմբերի 12-ին 92 կողմ ձայնով վավերացվել է Ազգային ժողովում, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը խորհրդարանից։
Համաձայնագիրը ենթադրում է, որ եթե սահմանի մի կողմում բեռը զննվել է, ապա մյուս կողմում կրկնակի եւ մանրակրկիտ զննում չի անցնելու։ Այլ կերպ ասած՝ երկու երկրների մաքսավորները պետք է վստահեն գործընկերների մաքսային հայտարարագրերին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը համաձայնագրին հավանություն էր տվել հուլիսի 13-ին, իսկ Իրանի խորհրդարանը՝ 19-ին։