Այսօր՝ 07 օգոստոսի 2022թ., 00:00
«Արդար չէ, երբ ծովափից են հարց տալիս. լավ կլիներ՝ հասնեին Երևան, նոր սոցմեդիայում նման հարցադրումներ անեին». Գեղամ Մանուկյան «Սրանք հայերեն խոսող թուրքեր են. դավաճանի դեմն առնել է պետք համապատասխան պատժով». Հովհաննես Իշխանյան Դիրքերից վերև միայն արծիվներն են ճախրում. ովքեր են պաշտպանում մեր սահմանը Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել գյուղը, տներն արգելել են այրել. գյուղապետ 20 միլիոն 107.000 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար. հերթական դրամաշնորհը «Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին Օրվա հանդիպումների անոնս Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն․ Վազգեն Սաղաթելյան Երեկվանից շատերի մոտ նկատում եմ հուսահատություն. դա այն է, ինչի վրա հույս են դրել մեր թշնամիները. Գեղամյան Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան Թուրքերը մտածում են՝ լավա, որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, կարող ենք Հայաստանը գրավել «Փախի, այ...». «Ես ու՞ր փախնեմ, չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել». միջադեպ Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև Գիշերը շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը «Ճիպիզնյակները»․ Ավետիք Իշխանյան Սա ամենամարգարեական նկարը դուրս եկավ Նիկոլը Աղավնոյի բնակիչների վրա փող է աշխատո՞ւմ. Էդուարդ Սարիբեկյան Մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք՝ Տարոն Մանուկյան և Գոռ Սարգսյան․ պաշտպան Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ թե Բերձորը դուրս թողնելու, բերձորցիներին հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը․ Քրիստինե Վարդանյան Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է Կրակոցներ Երևանում. Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը Պետդեպարտամենտը Փաշինյանի եւ Ալիեւի հետ զրույցների մանրամասներն է ներկայացրել Արցախի վրա հարձակումների համար պետք է պատասխանատվության ենթարկել Ալիեւի ռեժիմին․ կոնգրեսական Եվրոպական խորհրդի ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ «Իրանի առաջնորդը նախազգուշացրեց ՀՀ իշխանություններին. պատրաստ են զենքով պահել հայ-իրանական սահմանը» Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ջոնի Դեփին մեղադրում են բանտարկյալի բանաստեղծությունները գողանալու մեջ Հերիք ա արա կապիկություններ անես Նիկոլը պատրաստվում է Մարուքյանի և 4 ուժերի հետ «համաձայնության» կառավարություն կազմել` կիսելով անկլավների ու միջանցքի հանձնման մեղքը Իսկ վարդենիսցիները չգիտեն Նիկոլն ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Հանրապետության հրապարակ (տեսանյութ) Ես Նիկոլի ու իր վարչախմբի պատանդն եմ․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր. Գեղամ Մանուկյանը՝ Մարուքյանին ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը Թշնամի դավաճաններ․ Էդգար Ղազարյանը փաստերով ներկայացնում է Նիկոլի՝ իշխանություն զավթելը (տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց (տեսանյութ) Սա այս իշխանության հերթական «դավաճան կասեին» բեմադրությունն էր, որի հետևանքով ցավոք երկու զոհ ունեցանք. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Իշխանության համար ավելի կարևոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Վե՛րջ, Հայաստանն այլևս չունի գերագույն գլխավոր հրամանատար․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Թաիլանդում հրդեհի հետեւանքով գիշերային ակումբում մահացել է 13 մարդ Անսխալական մարդ չկա. ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել, ուզում եմ «մեղքս խոստովանել». Արթուր Խաչատրյան Հարձակում Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա. Լոնդոնը Բաքվին ցո՞ւյց տվեց իր տեղը Լիբանանում պատրաստ սպասում են ավելի քան 100 000 հրթիռներ՝ Իսրայելը դժոխքի վերածելու համար․ ԻՀՊԿ Կնստենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ այնքան, մինչև դեսպանը մեզ ընդունի․ Լեւոն Հայիրյան Մանեն գլխավորում է «Բավարիայի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողների ցուցակը Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերից գազի սպառողների համար հարկի սահմանմանը Արցախից տեղահանվածները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ եւս նամակ հանձնեցին Համալրում ընտանիքում․ Քրիսի Թեյգենը եւ Ջոն Լեջենդը սպասում են երրորդ երեխայի ծնունդին Էդմոն, Նիկոլը որոշել է, հանգիստ նստի տեղդ. Արսեն Բաբայան ԱՄՆ-ում այնքան էլ գոհ չեն Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության համաձայնագրքի կնքումից Մակրոնն ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը Հարավային Կովկասում 8,3 տոկոս գնաճն էլ ավելի է խորացնելու աղքատությունը Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երեւանի առաջարկները․ Լավրով Էդմոն, սա է քո բարոյականությունը. Ապացուցի’ր, հակառակը. Ագնեսա Խամոյանը՝ Մարուքյանի՝ մասին Բլինքենի ձեռքերին հայերի արյունը գնալով ավելանում է. Մայքլ Ռուբին Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել Շառլ Միշելը «սերտ կապի» մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Ցուցարարները ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը Hakobyan LAW փաստաբանական գրասենյակն իրականացնում է նաև կորպորատիվ սպասարկում ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև Մի ընդդիմադիր էլ ես եմ, հիմնավորեք ինչով եմ մեղավոր. Նարեկ Մանթաշյան «Սիրտս կտոր-կտոր է էս ստորացված ու թույլ վճակից․․․ վերացման վտանգի առաջ ենք․․․»․ Նանե Ավետիսյան Հետախուզությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի միտում չունի․ Հոխիկյան Պուտինն ու Էրդողանը վաղը Սոչիում կարող են քննարկել Արցախում տիրող իրավիճակը Պեսկովը մեկնաբանել է ԼՂ-ում խաղաղապահների գործողությունների մասին Փաշինյանի խոսքերը Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը. ես այստեղ դատարան չեմ տեսնում. Աղվան Հովսեփյանի պաշտպան Զասը Ղարաբաղում իրավիճակի սրման մասին. ՀԱՊԿ-ը անհանգստացած է զինված բախումներից Հորդորում ենք խաղաղապահներին իրականացնել բոլոր քայլերը՝ ապահովելու շփման գծում կայունությունը. ԱՀ ԱԺ 5 խմբակցություններ «Խաղաղություն ենք մուրում, որի դիմաց մեզ սպանում են»․ Արեւիկ Ուդումյան Ձերբակալվել է Օձունի համայնքապետը Կառավարությունը 723 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը Ահա քարտեզներից մեկը, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի. թուրքագետ
Հարցում

Ն. Փաշինյանին և Վ. Դումանյանին լքել է բովանդակության գիտակցման զգացումը

Yerkir.am-ը ներկայացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող, SIS Education-ի հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի անդրադարձը ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված երկրորդ ելույթը Նիկոլ Փաշինյանը կառուցեց հետևյալ աղոտ բանաձևի շուրջ. «Չի կարող լինել կրթական հաստատություն՝ առանց պատշաճ շենքային պայմանների, գույքի և պատշաճ բովանդակության/ուսուցչական կազմի»։ Եթե մեր ընթերցողն այնչափ միամիտ է, որ կարծում է, թե Փաշինյանը մանրակրկիտ ներկայացրել է բանաձևի յուրաքանչյուր քայլը, ապա պետք է հիասթափեցնեմ՝ նշելով, որ շուրջ 20 րոպեանոց ելույթի առնվազն 95%-ը նվիրված էր ստորև ներկայացվող 3՝ ըստ կրթական հաստատության տարանջատվող պնդումներին, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է այդ բանաձևի 3 համապատասխան կետերի ամենակոնկրետ մտքերը։

Բազում անգամներ նույնանման միտքը նույն հարցի վերաբերյալ վերաձևակերպելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց լրացնել ելույթի՝ կրթության և գիտության բաժնին պարտադիր կերպով հատկացվող մասի առնվազն ¼-ը, հետևաբար, ստիպված եղա, առանց փոխելու նրա խոսքի ոճը և «տոնը», կատարել վերը նշված համակարգումը՝ խուսափելով հոդվածն անհարկի երկարացնող տաֆտալոգիայից։

Ուրեմն՝ այսպես․

ՊՆԴՈՒՄ 1․ Բանաձևի առաջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․

«Նախակրթարան. Կրթությունը սկսում ա նախակրթարանից, սկսում ա մանկապարտեզներից, և մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը հետևյալն ա՝ առաջիկա 5 տարում մենք պետք ա ՀՀ-ում կառուցենք, հիմնանորոգենք, նորոգենք առնվազն 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»։

«Դպրոց․ Մենք ստանձնել ենք պարտավորություն՝ մինչև 2026 թ. ՀՀ-ում կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը, նաև մինչև 2026 թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կառուցել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը։ Այսինքն՝ կան դպրոցներ Հայաստանում, որոնք էս պահին նորոգման, նորոգման չէ, բայց հիմնանորոգման և վերակառուցման կարիք չեն զգում։ Սա չի նշանակում, որ էդ դպրոցները չպետք ա լինեն մեր տեսադաշտում, բոլոր դպրոցները Հայաստանի Հանրապետության պետք ա ունենան ինժեներական և բնագիտական լաբորատորիաներ»։

«Համալսարան․ Երբ որ մենք ասում ենք՝ մեր բարձրագույն կրթությունը որակի խնդիր ունի, ապա նկատի ունենք, որ մեր բարձրագույն կրթությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ ՀՀ-ում էսօր չկա գեթ մեկ բուհ, գեթ մեկ բուհ, որը եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորեին, ինքը կստանար լիցենզիա, որովհետև պրիմիտիվ, ամենապրիմիտիվ շենքային պայմանների համապատասխանող, միայն շենքային պայմանների բաղադրիչով համապատասխանող ոչ մի բուհ չունենք»։

Վերոնշյալ պնդումները ոչնչով չեն տարբերվում 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված՝ նրա առաջին ելույթից, որումղ կրկին խոսվում էր շենքային պայմաններից, որին և անդրադարձել եմ նախորդ՝ «Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»» վերնագրով հոդվածումս, մասնավորապես՝ «Պնդում-մոլորություն 2.» ենթակետի ներքո։ Հետևաբար, խելամիտ լուծում առաջարկելու փոխարեն վերոնշյալ 3 նախադասությունն առնվազն 7 անգամ, վերաձևակերպված, հնչեցվել է նույն ելույթի ընթացքում, կամ նույն միտքը կրկնվել է ավելի աբստրակտ կերպով, կամ հույս է հայտնվել, որ Եվրամիության 2,6 միլիարդի «նվիրատվական» ծրագրից մանկապարտեզ ու դպրոց կկառուցվի, իսկ սաղմնային փուլում գտնվող ակադեմիական քաղաքի գաղափարին կփորձեն միս ու արյուն հաղորդել։ Նաև՝ միավորված համայնքների համայնքապետերը կզբաղվեն մանկապարտեզների հարցերով, կֆինանսավորեն, ու գույքահարկի համակարգի ցավոտ «բարեփոխումների» արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կծախսվեն մանկապարտեզների շահառման համար՝ գազ, լույս, ջուր, ևն։

Ինչպես նկատում եք՝ դուրս գրելով Փաշինյանի ելույթի ընթացքում բարձրաձայնված կարևորագույն խնդիրները և դրանց լուծումները, միևնույն ժամանակ փորձելով զտել դրանք մանիպուլյացիայից, պոպուլիզմից ու մեղադրանքներից, նպատակ եմ հետապնդել հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական և գիտական մտքի տոտալ բացակայությունը։

ՊՆԴՈՒՄ 2․ Բանաձևի երկրորդ բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․

«Նախակրթարան․ Ես խնդրում եմ՝ եկեք պայմանավորվենք, որ երբ մենք ասում ենք՝ մանկապարտեզ պետք ա նորոգվի, սա նշանակում ա՝ էրեխեն էդ տարածքում ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա չտեսնի, այսինքն՝ էդ գույքը, որ մեր ձեռքի տա ա, նախկին, եթե կա էդպիսին, դրա լուծումն էլ կա՝ աճուրդով հանվում ա վաճառքի, ում հետաքրքրում ա, թող գա, առնի»։

«Դպրոց․ ՀՀ-ում մինչև 2026 թ. 300 նորոգվող, հիմնանորոգվող, վերակառուցվող դպրոցների նորոգումից հետո ոչ մի միավոր օգտագործված գույք պետք ա ներս չմտնի՝ սկսած գրիչից, ավարտված լամպերով, պետք ա բոլորը լինեն նոր, որովհետև սա շատ կարևոր ա նոր միջավայրի ձևավորման համար»։

«Համալսարան․ Առանց ֆիզիկական ենթակառուցվածքի չենք կարողանա կրթական խնդիրները լուծել, և մենք այսօր փորձում ենք ակադեմիական քաղաքի կամ ուսանողական քաղաքի նախագծին միս ու արյուն հաղորդել, փորձում ենք տեղորոշել այն կոնկրետ վայրերը, որտեղ կարողանանք իրականացնել այդ նախագիծը»։

Կրկին այս 3 թերի մտքերը, վերաձևակերպված, առնվազն 6 անգամ հնչել են նույն ելույթի ընթացքում, կոմպետենտ լուծումներ առաջ քաշելու փոխարեն կրկին աղոտ կերպով ներկայացվել են ամենապրիմիտիվ ու միջակ առաջարկներ։ Այդ վերաձևակերպված խեղաթյուրանք լուծումները առաջին հայացքից տրամաբանական կարող են թվալ, սակայն կրթական ոլորտին ծանոթ մեկի համար աբսուրդային և հակասական «ֆենոմեններ» են, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի «անտեղեկացվածությունը» երկրում առկա կրթական խնդիրներից, և հանպատրաստից հնչեցվող, առնվազն ոչ մասնագիտական, եթե ոչ՝ բամբասանքի մակարդակի մտքերը վկայում են երկու երևույթի մասին. առաջին՝ նա լավ հասկանում է, որ իր էլեկտորատին չեն հուզում իրապես օրակարգային, օրհասական նշանակություն ունեցող քայլերը, այլ պարզապես շենքային պայմանները, ինչն էլ խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության պետականության էությունն ու բովանդակությունը, հասարակության հոգեբանությունն ու կենսափիլիսոփայությունը։ Վերջիվերջո, այս առումով օրհասական խնդիր է՝ Հայ հասարակությանը ուղղորդել, այնուհետև դրդել պատասխանել մշտարթուն հակասական հարցին՝ լինե՞լ, թե՞ թվալ։

Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ փորձում է Կործանման №28/20 ծրագրի 6 քայլերը հասցնել տրամաբանական ավարտին, ծրագիր, որը վաղուց արդեն դուրս է եկել, այսպես կոչված, ապագայապաշտական և դավադրապաշտական տեսությունների սահմաններից և վերածվել դառը և պայթյունավտանգ իրականության, որի հետ պետք է հաշվի նստել ու հնարավոր ցանկացած արդյունավետ միջոցներով դրա դեմ պայքարել։

ՊՆԴՈՒՄ 3․ Բանաձևի վերջին բաղադրիչի շուրջ արտահայտված ամենահստակ և թիրախային միտքը հետևյալն է․

«Նախակրթարան․ Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը ներդնելու ենք ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ ստեղծելու նպատակով։ Մանկապարետեզի ուսուցիչ-դաստիարակի աշխատանքը, դա, կներեք, այլ աշխատանք չգտնող մարդուն աշխատանքի տեղավորելու տեղ չէ, դա ռազմավարական աշխատանք է, որի արդյունքները և հետևանքները մենք տեսնում ենք տասնյակ տարիներ հետո»:

«Դպրոց․ Ես կարծում եմ, որ վերջին 3 տարիներին մեր իրականացրած առանցքային բարեփոխումներից մեկը կրթության չափորոշիչն է: Կառավարության առանցքային ռազմավարական ծրագրերից մեկը ուսուցչական կադրերի վերապատրաստման և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների աշխատանքի առանձնահատուկ քաղաքականություն վարելն է, և դուք գիտեք, և ուրախ եմ դրա համար, որ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որպեսզի բացառենք անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը ՀՀ դպրոցներում և նախակրթարաններում»:

«Համալսարան․ Որակ ապահովելու կարևորագույն պայմաններից մեկը բարձրագույն կրթության համակարգի ապաքաղաքականացումն է։ Ապաքաղաքականացում՝ չի նշանակում կապ չունենալ կառավարության կամ կառավարման համակարգի հետ, ապաքաղաքականացում՝ նշանակում է չզբաղվել քաղաքականությամբ, և ես համոզված եմ, որ մեր ընդհանրապես կրթական համակարգում տեղի ունեցած նեգատիվ շատ պրոբլեմներ կապված են հենց կրթական համակարգի քաղաքականացման հետ՝ սկսած մանկապարտեզներից, շարունակած դպրոցներով, շարունակած բարձրագույն կրթության համակարգով»:

Այս պնդմանն անդրադառնալիս կարևոր եմ համարում ընդգծել, որ եզակի անհատներ են պատրաստ իրապես իրենց վրա վերցնել ուսուցիչ դառնալու առաքելությունը, և պետության կողմից ցանկացած միջոցառում, ինչպիսին, օրինակ, կամավոր ատեստավորումն է, պետք է միտված լինի աջակցության, ոչ թե ֆիլտրելու կամ պատժելու գործընթացի։ Անհրաժեշտ է արմատախիլ անել այն ընկալումը, որ սա զուտ ստուգողական աշխատանք է, և արմատավորել սրա՝ աջակցող ծրագիր լինելը։ Ատեստավորման ծրագիրը, որն այս անգամ վերաբերեց 35000 ուսուցչից ընդամենը 400-500 ուսուցչի, շոշափելի ազդեցություն չի ունենալու։ ՀՀ-ում ուսուցիչը միջինում ստանում է 70,000 դրամ աշխատավարձ, հետևաբար, դրա՝ առավելագույնը 35,000 դրամով ավելացումը չի ոգեշնչի նրանց՝ անցնելու լուրջ փորձություններով, երբ երկրորդ աշխատանք գտնելը շատ ավելի դյուրին է։

Մի շարք համաշխարհային առաջադեմ ուղեղային կենտրոնների վերլուծություններ փաստում են, որ նույն աշխատանքի դիմաց աշխատավարձի զգալի տարբերությունը դպրոցներում չի հանգեցնում կրթության բարելավման, այլ միմիայն նորանոր խնդիրների։ Բազմատեսակ հասարակական շերտեր ու կրթական համակարգեր ունեցող պետություններում այն արդեն փորձվել և ձախողվել է, հետևաբար, մենք կրկին գործ ունենք որպես հեղափոխական քայլ ներկայացվող հետամնացության հետ։ Վտանգավոր է այս կամավոր, նշմարվող ապագայում պարտադիր ատեստավորումը համարել համակարգային լուծում, երբ այն ներկա պահին եզակի ուսուցիչների համար ավելի լավ պայմաններ ապահովելու միջոց է, իսկ հետագա գերազանց աշխատանքի դեպքում, որն այս իշխանություններից ակնկալելը դասական արկածախնդրություն կամ անհույս ռոմանտիկա է, կարող է լինել ընդամենը դրվագ ընդհանուր համակարգային մոտեցման մեջ։

Հատկանշական է նաև, որ այս գործընթացը կենտրոնացած է միայն ուսուցիչների ակադեմիական գիտելիքների վրա, սակայն հաշվի չի առնվում մյուս հատկանշական բաղադրիչը՝ նրանց մանկավարժական հմտությունները: Հետևաբար, սա չի կարող համարվել ուսուցչական կարողությունները բացահայտողելու միջոց և բացերի լրացման մեխանիզմ։ Մեր հասարակությունը դրական ակնկալիքներ չպետք է ունենա այս ծրագրից, քանզի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Վահրամ Դումանյանին, թեկուզև պողպատե մանդատը ձեռքներին ու Հայաստան պետության կործանման հիմնը շուրթերին, լքել է այն գիտակցումը, որ այս՝ ոչ այնքան հաջողված ատեստավորման արդյունքների մեկնաբանումը, որպես Հայաստանում ուսուցիչների մակարդակ, համատարած խնդիր ևն, բացարձակ անտեղի է, և առանց այդ էլ տարիներ շարունակ արհամարհված ու համատարած դեգրադացիայի մղված ուսուցիչներին անհամեմատելի ավելի ծանր հարված են հասցնում, որին նրանք միանշանակորեն չեն արժանացել։

Ապաքաղաքականացման հարցը խոր վերլուծության ենթարկելը և հնարավոր լուծումների առաջադրումը իրապես օրակարգային խնդիր է, բայցևայնպես կսահմանափակվեմ՝ նշելով, որ Փաշինյանի այսրոպեիս քննարկվող ելույթից շաբաթներ անց, երբ գրում էի այս հոդվածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը դեռ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ չէր «ընտրվել»:

Ամբողջացնելով հոդվածս՝ կարևոր եմ համարում նշել, որ գիտելիքի միասնականացման հարցը մեկ անգամ ևս շեշտում է հայեցի կրթության կարևորությունը։ ՀՀ կրթական համակարգը պարտավոր է անել ավելին, քան պարզապես ուսանողներին անցյալին ծանոթացնելը և ապագային նախապատրաստելն է, թեև երկրորդ բաղադրիչի մասով խոր կասկածներ ունեմ։ Այն նրանց պետք է տրամադրի որոշակի տեսանկյուն՝ խորհելու իրենց կյանքի բնույթի և ինքնության շուրջ, ապահովի նրանց չափանիշներով, որոնցով կարելի է դիտել մարդկային ձեռքբերումները, սովորեցնի ընդունել ու հարգել բարոյական խիզախությունը, որ անհրաժեշտ է մարդկային վախերը հաղթահարելու և հանուն գերագույն նպատակների իրականացման տառապանքներով լի ուղիով անցնելու համար։ Նաև անհրաժեշտ եմ համարում հանդես գալ նեղ մասնագիտական կրթության ու լայն հումանիստական կրթության միջև հարկ եղած հավասարակշռությունը պահելու օգտին։ Այսօր աշխարհը կարիք ունի լայն ու խոր մտածողության, քանզի վտանգ կա, որ նեղ մասնագիտական մտածողությունը մարդուն անտարբեր կդարձնի մասնագիտական սահմաններից դուրս եղած համամարդկային արժեքների նկատմամբ։

Միակողմանի կրթությունը միաժամանակ թերի է ու վտանգավոր, հետևաբար, անհրաժեշտ է հավասարակշռել մասնագիտական պատրաստությունն ու արժեքների մշակումը։ Եթե այս հավասարակշռությունը չվերականգնվի, մասնագիտական պատրաստությունը կարող է որոշ ժամանակ անց կորցնել իր պիտանելիությունը, դրա ներկայացրած արժեքը կլինի խաբուսիկ, կրթությունը կդառնա մակերեսային, փոփոխական ու հարաբերական։ Ազատության, հավասարության ու սոցիալական կարգապահության միջև նուրբ հավասարակշռությունը պետք է լրացնել ինքնաճանաչողությամբ, հանրային բարոյականությամբ և հայրենասիրությամբ։ Առողջ ինդիվիդուալիզմի ու առողջ անհատի մեջ սեփական «ես»-ի, անձնական բաղադրիչի և համայնքի կամ սոցիալական բաղադրիչի միջև առողջ հավասարակշռություն կա, հետևաբար, այս երկու բաղադրիչներից և ոչ մեկը մեկուսի գոյատևել չի կարող, մեկը մյուսից անջատ կդառնա վերացարկում՝ առանց բովանդակության։

Վերջիվերջո, օրհասական խնդիր է հասարակությանը և մտավորականության մի ստվար հատվածի բերել այն գիտակցման, որ ոչ մի գումար չի կարող վճռել երկրում առկա կրթական խնդիրների լուծումը, գիտության զարգացման դրական ուղղվածությունը, քանզի դրանք անհրաժեշտ է ապահովել հստակ նպատակով ու առաքելությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նրան, որ վերջին տարիներին տագնապալի նշաններ ի հայտ եկան, որոնք ինքս էլ 2018 թ․ ԱՄՆ Համաշխարահային առաջնորդների ֆորումին մասնակցելիս՝ բացարձակ այլ միջավայրում, զերծ հեղափոխական էյֆորիայից, բացահայտեցի, որ մենք՝ հայերս, հաճախ ծանոթ չենք մեր ազգի պատմությանը և այն պայքարին, որի միջով անցել են առաջնորդների ու շարքային քաղաքացիների սերունդներ, որպեսզի ձեռք բերեն այս աշխարհում գոյատևելու, ազատ Արցախում ապրելու հիմնարար իրավունքները։ Այնուհանդերձ, մենք անգամ իրավունք էինք ստացել անտարբեր լինելու սեփական իրավունքների նկատմամբ, բայց երբ առաջին անգամ օգտվեցինք այդ իրավունքից, այն մեզ համար դարձավ ողբերգություն, որը և վերածվեց ավելի մեծ՝ համազգային ողբերգության։

Այնուամենայնիվ, առանց Արցախի մենք այսօր էլ շարունակում ենք կրել այն նույն ծանրակշիռ և անգնահատելի սոցիալական ու քաղաքացիական իրավունքների փաթեթը, որի կարևորությունը առ այսօր չենք գիտակցում։ Մեր քաղաքական համակարգը մասնակցային է ու կախված շարունակական ուշադրությունից, պաշտպանությունից ու կարգավորումներից, որոնք միայն ակտիվորեն ներգրավված քաղաքացիական հասարակությունը կարող է ապահովել՝ ի հակադրություն ՀՀ անառողջ հանրույթի։ Սակայն միմիայն ամբողջովին ձևափոխված կրթական համակարգն է ի զորու ապահովել նման հասարակություն։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan