Սպասում եք թե ե՞րբ է լինելու հաջորդ ողբերգությունը (Լուսանկարներ)
Երեւանցիները հատուկ սեր ունեն կանգառում չկանգնել, այլ ավտոբուսին, միկրոավտոբուսին, տրոյլեբուսին սպասել կանգառից որքան հնարավոր է հեռու դեպի մոտակա խաչմերուկը: Հոգեբանների գործն է ուսումնասիրել, թե ինչու է այդպես, բայց պետավտոտեսչության գործը, քաղաքապետարանի գործն էլ կարգ ու կանոնը պահպանելն է:
Խանջյան եւ Թումանյան փողոցների անկյունում գտնվող կանգառը նրանցից է, որտեղ վաղուց պետք է կարգ ու կանոն հաստատվեր: Մարդիկ փոխանակ կանգնեն այնտեղ որտեղ կանգառն է, կանգնում են խաչմերուկին մոտ, վերգետնյա անցումի տակ, գրեթե փակելով դեպի բակ տանող փողոցը: Փողոցը փակում են նաեւ ոչ նշված վայրում կանգնող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:
Ստեղծվում է վթարային վիճակ, ստեղծվում է խցանում, բայց դա պատկան մարմիններին երբեք չի հետաքրքրում: Ստացվում է, որ համապատասխան մարմինները զբաղվում են գրեթե ամեն ինչով, բայց ոչ իրենց գործով:
Top-News.am