Համառորեն Երեւանը գյուղ են դարձնում. քանի շատ ուշ չէ կանգ առեք
Այս թեմայով
- Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում
- Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը
- Տարին սկսում ենք Նուբարաշենի աղբավայրի եւ երեւանյան տրոլեյբուսի հրդեհով
- 13-րդ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում են 13 քաղաքական ուժեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման, Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերին, Վանաձոր քաղաքի զարգացմանը, ինչպես նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:
Ոչ, ոչ մի սխալ չկա: Ինչ որ մարդկանց մտքում փայլուն գաղափար է ծնվել՝ երեք հազարամյա Երեւանը աշխարհին ներկայացնել որպես գյուղ:
Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի հետ կապված վարչապետին տեղեկացվել է, որ արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 ընկերություն:
Փաստորեն արդեն առանց երեւանցիների հետ խորհրդակցելու անգամ մրցույթ է հայտարարվել: Չենք խոսում հիմա, թե ինչպես են անցկացվում այդ մրցույթները: Ուշադրություն դարձրեք, որ Երեւանում ուզում են ազգային գյուղ սարքել, որ աշխարհի տարբեր ծայրերից եկած տուրիստները հասկանան, որ Երեւանը գյուղ է:
Որքան պետք է ատել Երեւանը, որ նման ծրագիր մշակեն եւ իրականացնեն: Որքան պետք է զուրկ լինեն պետական մտածողությունից, որ Երեւանում, որը Հռոմից հին է՝ գյուղ կառուցեն:
Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով:
Պատկերաcր՞իք: Հիմա պատկերացնում եք, թե ինչ խայտառակ նախագիծ է: Ուզում եք զբոսաշրջիկներին գյուղ ցույց տալ, սովորեք Սահակաշվիլիից: Սյունիքում, Տավուշում, Լոռիում վերցրեք մեկական գյուղ եւ վերակառուցեք ազգային ճարտարապետության ոգով:
Այն ինչ անում եք պարզապես խայտառակություն է եւ ցույց է տալիս, թե որքան եք հեռու Երեւանիցմ, Հայաստանից եւ պետական մտածողությունից:
Քանի ուշ չէ կանգ առեք: Հանուն պահի մեջ մի երկու կոպեկ ձեր գրպանը դնելու անդառնալի վերքեր մի պատճառեք ոչ Երեւանին, ոչ էլ Հայաստանին:
Եւ Երեւանում այդպիսի գյուղ կառուցապատեկլով կարծես ասում եք՝ Երեւանից դուրս ոչինչ չկա եւ չի էլ կարող լինել:
Top-News.am