Հրանտ Բագրատյանն Ադրբեջանին վախեցրել է Հայաստանի միջուկային զենքով
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը,ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում,հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել,որ Հայաստանը ունի միջուկային զենք...
Նախ, Բագրատյանը նշել է,որ իր հայտարարություններն այն մասին,որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում,և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից... «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես դա անկեղծորեն եմ ասում»,- ասել է Բագրատյանը...
Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով,որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ,ինչին Բագրատյանը պատասխանել է,որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից...
Հրանտ Բագրատյանն առաջին անգամը չէ,որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս...Պետք է նշեմ,որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում...Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային "գերտերություն" լինելու հանգամանքից...
Ի դեպ,ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ,որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած Քեթիի սարերը...Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք,իբրև թե,տարհանվել են...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից