Թբիլիսիում բերման են ենթարկել Սաակաշվիլիի կողմնակիցներին
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի երկու կողմնակիցների։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»:
«Հանուն Վրաստանի» շարժման անդամ Նիկա Նարսիան և «Դավաճանություններ» շարժման ներկայացուցիչ Օտո Գուրգենիձեն բերման են ենթարկվել, երբ փորձել են կառավարության դիմաց գտնվող հրապարակում գրել «Ազատություն Միշային»:
Նշվում է, որ այդ պահին վարչական շենքում տեղի էր ունենում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:
Ցուցարարները լրագրողներին հայտնել են, որ ցանկացել են Պենտագոնի ղեկավարին հիշեցնել Սաակաշվիլիի ճակատագրի մասին: