Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Հարցում

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն. The National Interest

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ:

«Մեկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատների և սիրիացի ջիհադականների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրք վարձկաններ, անակնկալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի վրա, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից ի վեր: Մինչ Ադրբեջանն իր գործողությունները հիմնավորում էր նրանով, որ միջազգային հանրությունը ճանաչել է տարածքը որպես ադրբեջանական, իրավիճակն իրականում ավելի բարդ էր: Իրավական առումով, առնվազն Վաշինգտոնի տեսանկյունից, Ադրբեջանի դեպքն այդքան էլ պարզ չէ, ինչպես պնդում են նրա կողմնակիցները: Նախ, Միացյալ Նահանգները շարունակում են ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես օկուպացված երկիր, այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինն աղավաղեց երկրի սահմանները և այն ներառեց Խորհրդային Միության կազմում: Բացի այդ, երբ 1991-ին Ադրբեջանը վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, նրա խորհրդարանը դա արեց՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե հետագայում ստեղծված Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: Եվ երրորդ, ինքնավար մարզի բնակչությունը քվեարկել էր Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու համար. քայլ, որը սահմանադրորեն վավեր է»,-գրում է հեղինակը:

Այնուհետև Ռուբինն անդրադառնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

«Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող են ասել, որ առաջընթացը չկար, դա սուտ է. Մինսկի խմբի ներսում լայն կոնսենսուս կար խաղաղապահների, ամենայն հավանականությամբ, սկանդինավյան երկրներից ուղարկելու, ինչպես նաև, վստահության աճի ֆոնին, Հայաստանի կողմից «օկուպացված ադրբեջանական շրջանների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի վերաբերյալ: Անկախ ամեն ինչից ՝ Պետդեպարտամենտն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից հարձակման հրաման տալուց վեց ամիս առաջ, հրաժարվել է կասեցնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի այն դրույթները, որոնք հնարավորություն են տալիս ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ հրաժարման հիմքը եղել է դիվանագիտական գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը:

Այն, որ Ադրբեջանն իր հարձակմամբ զարմացրեց ոչ միայն հայերին, այլև ամերիկացիներին, մնում է հետախուզական ձախողում, որը մինչ այժմ Կոնգրեսը և ԱՄՆ-ի հետախուզության լայն շրջանակները չեն կարողացել հետաքննել: Բացի այդ, ոչ մի ազնիվ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ ներխուժումը համընկել է Հայոց ցեղասպանության ֆոնին անկախ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման հարյուրամյակի հետ: Սա պատահականություն չէր, այլ միտումնավոր քայլ: Պարզ ասած, Ադրբեջանի և Թուրքիայի քայլը բացման պատրվակ հանդիսացավ այն ամենի համար, ինչ երկու երկրների ղեկավարները հույս ունեին վարածելու երկրորդ Հայոց ցեղասպանության:

Ներխուժումից հետո Պետդեպարտամենտը երկու պետքարտուղարներ Մայք Պոմպեոյի, իսկ այնուհետև Էնտթոնի Բլինկենի կողմից Միացյալ Նահանգներին հանձնառու պահեց դիվանագիտությանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերադարձավ տարածաշրջան՝ փորձելով վերսկսել դիվանագիտությունը: Ցավոք, ոչ Շոֆերի մեղքով, Բլինկենը և նախագահ Ջո Բայդենը ձախողեցին դա: Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին հանգիստ հրաժարվեց 907-րդ հոդվածից ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար (ԱՄՆ երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը շարունակել է ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական-Tert.am): Բլինկենի այս քայլն ԱՄՆ օրենքի խախտում էր՝ չնայած Կոնգրեսը չափազանց շեղված էր նրան պատասխանատվության ենթարկելու և հոդվածից հրաժարումը չեղարկելու համար»,-շարունակում է Ռուբինը:

Նա նկատում է, որ անցած վեց ամիսների կարճ հետազոտությունը ցույց է տալիս, որ դիվանագիտությանը վերադառնալուց հեռու՝ ամերիկյան պասիվությունն Ադրբեջանին հնարավորություն է տվել մեծացնել իր ագրեսիան: Հեղինակը պատմում է ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախում ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ու չհեռանալու, ՀՀ սահմաններին հայ զինվորներին սպանելու, գերեվարելու մասին: Ըստ Ռուբինի՝մինչ Բայդենի վարչակազմը լռում էր, Ադրբեջանը մեծացնում էր հարձակումների ուժգնությունը:

Խոսելով Ադրբեջանում պահվող և կտտանքների ենթարկվող հայ ռազմագերիների մասին՝ Ռուբինը գրում է, որ թեև Պետդեպարտամենտը կարող է ժամանակ առ ժամանակ նրանց վերադարձի կոչեր անել, բայց Ադրբեջանի իշխանությունները մերժում են դրանք:

«Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին: Եվ ոչ էլ Բայդենը կամ Բլինկենը չեն կարող ակնկալել, որ Ռուսաստանը կամ Թուրքիան լուրջ վերաբերվեն իրենց, երբ Բլինկենը չի պահանջում, որ Ռուսաստանը հրապարակի իր խաղաղապահ և մոնիտորինգային զեկույցները, ինչը, որպես Մինսկի խմբի անդամ, իրավաբանորեն պարտավոր է անել: Բացի այդ, Բայդենը դեռևս Թուրքիայի դեմ չի ձեռնարկել էական գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերում ամերիկյան բաղադրիչների օգտագործման համար, որոնք ուղղված էին ոչ միայն հայերի, այլև քրդերի և, թերևս, Տիգրայի քրիստոնյաների դեմ:

Բայդենն ու Բլինկենը կարող են անտարբեր լինել ամերիկյան հեղինակության նկատմամբ, բայց դա միակ հարցը չէ, որ վիճարկվում է Հարավային Կովկասում: Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել Հարավային Կովկասից այն կողմ գտնվող տարածքները: Ամերիկյան լռությունն առկա է նաև թուրք և ադրբեջանցի սիրիացի ջիհադականների օգտագործման հարցում: Բայդենը և Բլինկենը պետք է ցույց տան, որ սա կարմիր գիծ է: Իմաստ չունի նաև Ադրբեջանին ֆինանսապես պարգևատրելը, երբ այն այլևս այն կայուն, հանդուրժող դաշնակիցը չէ, ինչպես ժամանակին կարծում էր Վաշինգտոնը, այլ ընդարձակում է բիզնեսը և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն, փոխհատուցում չի վճարել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար,- եզրափակել է Ռուբինը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan