Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ)
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քաղաքական ելույթներ չեն լինելու: