Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Բոնեկ. «Ոսկե գնդակի» արժանի են Ժորժինյոն, Մեսին ու Լեւանդովսկին Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոյի ամուսինը ներողություն է խնդրել նշանադրության սկանդալի համար Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինչու է փակվել «Прожекторперисхилтон» նախագիծը «Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնի Սուլշերին Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին Գտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային Կանայք Քաբուլում ցույցի են դուրս եկել իրենց իրավունքների պաշտպանության պահանջով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Անդրադառնանք նրանց,ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ) Վրաստանի առողջապահության նախարար. Բանտի հիվանդանոցը հարմար է Սաակաշվիլու բուժման համար Ի՞նչ եք նախապատրաստում անել... Լիահույս ենք՝ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ. ՀՅԴ Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա Ինչու՞ է միայն ձվի սպիտակուց ուտելը սխալ Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Youtube-ը մեկ շաբաթով զրկել է Բրազիլիայի նախագահին նոր տեսանյութեր հրապարակելու հնարավորությունից Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն համատեղ հավաքածու կներկայացնեն Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր Ոսկին էժանանում է Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 762-ով Ուհանի արվարձանում տղամարդը 7 մարդու է դանակահարել Ամբողջ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ․ Վարդևանյանը՝ նախարարին Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան ՄԻՊ-ը միակ անձն է, որ հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ․ Արծվիկ Մինասյան Ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է Բանակից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարուց են խոսում, դուք՝ ուտելուց, էս ի՞նչ ասոցիացիաներ են․ Ագնեսա Խամոյան Ինչպե՞ս կարող են հյուրանոցային տնտեսություններ 4 օր պակաս աշխատելուց ուրախ լինել․ պատգամավորը՝ նախարարին Երևի հուզված եք եղել, մոռացել եք, որ ՀՀ անկախությունը 1991-ին է հռչակվել․ պատգամավորը՝ նախարարին «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ ասեք՝ «ով ալարի, ոչ դալարի»․ պատգամավորը՝ նախարարին Պարոն Քերոբյան, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը հիմա հետ տանեիք․ Արծվիկ Մինասյան Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում․ Արթուր Սարգսյան Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․ (տեսանյութ) Բոլորովին այլ տոնացույց Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը Կալանքից ազատված պատգամավորին ԱԺ-ում ընդունեցին ծափահարություններով Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում Ճապոնիայի արքայադուստր Մակոն ամուսնացել է Ռասայական սկանդալ. «Դյունա» ֆիլմի պաստառից հեռացրել են թխամորթ դերասանուհուն «Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի» Գուրգեն Մադոյանը՝ ԱԱ-ում առաջին հաղթանակի մասին․ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյան․ օրակարգում ընդգրկվել է 18 հարց Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել Նավթը թանկանում է Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին Վարդան Մինասյան. Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 30–րդ՝ հոկտեմբերի 26 ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները Համաներում կհայտարարվի Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը
Հարցում

Ժանտախտի խրախճանքը

Սեպտեմբերի 21-ի նախօրեին, ասենք, հենց սեպտեմբերի 21-ին էլ հիմնականում լուռ էի: Իսկ ի՞նչ ասել: Դամբանակա՞ն, առ ՀՀ-իս կորուսյալ ինքնիշխան պետականություն:

Ի դեպ, իրականում Հայաստանի Հանրապետության անկախության, ավելի «փաստաթղթային» ասած՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին որոշումը կայացվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ հիմնվելով դրանից երկու օր առաջ անցկացված հանրաքվեի արդյունքների վրա. «Այո» անկախությանը՝ 2.042.262 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Ոչ»՝ 10.002 հոգի կամ՝ ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %-ը:

Հետաքրքիր է, իհարկե, թե հիմա որտե՞ղ են մնացել այն 2 միլիոն 42 հազար 262 հայրենակիցները: Սա հռետորական հարց է, իհարկե: Ես նրանցից մեկի մասին կարող եմ ասել...
Իսկ ես որոշել էի լռել: Չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակները, ամբողջացնելով հայերի ու Հայաստանի նկատմամբ իրենց արնակոլոլ ու թունավոր ծաղրը, երկու օր առաջ Հանրապետության հրապարակում որոշել էին «խուլիգանի քեֆ» անել ու արեցին՝ իրենց մահաբեր ջրերն ընկած դատարկ տեսարանասերների որոշ մասնակցությամբ: Դա այն է, ինչ դասական հրապարակախոսությունը բնորոշում է որպես խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Թեպետ, մեր պարագայում ավելի տեղին կլինի «ժանտախտի խրախճանք» բնորոշումը:

Ի՛սկը. Ժանտախտի խրախճանք: Ու սա սովորական ժանտախտ չէ: Սա, այսինքն, նման պատկերն ու նիկոլականների ամբոխային դրսևորումները, մյուս բոլորի անհաղորդ ու «նարկոզի տակ» հոգեվիճակն այն են, ինչը իրապես թույլ է տալիս խոսել մի ամբողջ ժողովրդի հոգին, բանականությունը, բարոյականությունը, արժանապատվությունն ու ինքնասիրությունը խժռած ժանտախտի ու այդ ժանտախտի խրախճանքի մասին:

...«Կախվածի տանը պարանից չեն խոսում»,-այդպիսի խոսք կա: Այնպես որ, վերջին 3 տարի ու 6 ամսվա ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և պետականության մսխումն ու ոչնչացումը, «թավշյա» արկածախնդիրների ու հազարավոր հայ զինվորների գլուխը կերած չարաղետների շարունակվող իշխանաղետությունը իմաստազրկել են «Անկախության տոն» ասվածը, բովանդակազրկել են «Սեպտեմբերի 21»-ը՝ բոլո՛ր առումներով:

Ու նման պայմաններում օրվա հետ կապված ցանկացած խոսք կախվածի պարանի թել է, ինքնըստինքյան:

Ասենք, լսելու բան էլ չկար: Ի՞նչ լսես: Արցախը թուրքին հանձնած, Հայաստանը կտոր-կտոր թուրքին հանձնող, «բարձր դուռը» չոքած պաչպչելու անթաքույց ցանկություն հայտնողի հերթական ցանցառամտությունն ու զառանցա՞նքը լսել, օրինակ՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ» կամ՝ «հաղթելու համար պարտադիր չէ... հաղթել ուրիշներին»-ի կարգի ցնդաբանությո՞ւն: Կներեք, բայց ես մազոխիստ չեմ: Ամեն մեկը թող ինքն իր համար որոշի, կողմնորոշվի:

Իսկ մինչ այդ, շարունակվում է Հայաստանը խորշակող, ավերակող ժանտախտի խրախճանքը: Շարունակվում է, որպես համատարած երկերեսանություն ու կեղծավորություն, որպես ստամոքսահյութի պաշտամունք ու բացարձակ մորթապաշտություն: Իսկ ուրիշ ինչպե՞ս բնորոշես այն զառանցագին վիճակը, երբ հազարավոր հայրենակիցներ սիրահոժար ընկալում ու թութակի պես կրկնում են ցանկացած հորինվածք ու ապուշություն՝ հրաժարվելով տեսնել կործանման ակնհայտությունը: Դրանից, իհարկե, կործանման ընթացքը չի դադարում, բայց այս ամենը ավելի շատ մի ֆանտաստիկ պատկեր է ուրվագծում, այնպիսին, եթե, ասենք, Բուխենվալդի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների կալանավորները ուրախ երգուպարով, հոժարակամ ու հեզորեն գնային ֆաշիստական գազախցիկները մտնելու: «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը...» կամ էլ՝ «չի բացվի», ի վերջո, հոգով խավարասերները Արևի կարիքը չունեն:

...Կախվածի տանը պարանից չեն խոսում: Բայց սրանք այդ պարանը նարոտ են կարծում ու, դրանով պարուրված, թռվռում են:

Անիծում են «յեյեսուն տարին» (իրականում՝ 27), ինչ ասես, որ չեն ասում՝ ուրանալով իրենց իսկ 25-30 տարվա կյանքը, ներդրումը, ուրանալով Հայաստանը, բայց... վազում են «անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության» մասնակցելու, որտեղ պաստառը դիտավորյալ այնպես է նկարած ու ներկած, որպեսզի 30-ից միայն 3-ը աչքի զարնի: Տեսարան, որ սրտխառնուքից ու եղկանքից բացի, հազիվ թե այլ բան հարուցի, չնայած կարծես պետք է համատարած ընդվզում հարուցեր, առանց որի ժանտախտի խրախճանքը կշարունակվի, արդեն՝ Հայաստանի տապանաքարի վրա:

yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan