Արմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութեր
Սեպտեմբերի 20-ին 5 դատապարտյալի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հետաքննության շահերից ելնելով՝ նպատակահարմար չէ մանրամասներ հայտնելը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ-ից:
Նշենք, որ, ըստ Armlur.am-ի, 13 հոգի ծեծել են դատապարտյալ Կարենին, քանի որ նա, այլ դատապարտյալների հետ «զոն» նայել-չնայելու հարցի արդյունքում, ստացել է քթի ձեռքի մատների կոտրվածք եւ այլ բազմաթիվ կոտրվածքներ: