Մալթայի օրդենի ղեկավարը հրաժարական է տվել Վատիկանի հետ տարաձայնությունների պատճառով
Մալթայի օրդենի մեծ մագիստրոս Մեթյու Ֆեսթինգը հրաժարական է տվել Վատիկանի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Օրդենի ներկայացուցչին:
Ֆեսթինգն այսպիսի որոշում է կայացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցից հետո, որը նրան խնդրել է պաշտոնը լքել: Նշվում է, որ Մալթայի օրդենի ղեկավարը սովորաբար ցմահ է ընտրվում:
Մալթայի օրդենը գոյություն ունեցող ասպետական օրդեններից ամենահինն է՝ հիմնադրվել է 11-րդ դարում: Օրդենը դիվանագիտական հարաբերություններ ունի 105 պետությունների հետ: Նստավայրը Հռոմում է: