Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

«Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը․․․»

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արամ Առաջին կաթողիկոսը, Հայաստանի ու Արցախի համար ստեղծված դժվարին իրավիճակում, կարևորել է հավաքական պատասխանատվությամբ հայրենիքի շուրջ համախմբումը:

«Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Հայաստանի անկախութիւնը։ 44-օրեայ պատերազմին մեծ թիւով զոհեր տուինք, բազմաթիւ գերիներ եւ վիրաւորներ ունեցանք ու հսկայ տարածքներ կորսնցուցինք։ Մեր ժողովուրդը յուսախաբութեան ու յուսահատութեան մէջ կը տուայտի, անորոշ կը տեսնէ իր հայրենիքի ներկան եւ մութ՝ ապագան։ Արդարեւ, 30 տարիներ առաջ յաղթական էինք. այսօր պարտուած ենք։ Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս…։ Ժողովուրդը այս եւ բազմաթիւ այլ յարակից հարցումներուն պատասխանը կը սպասէ, հաշուեքննութիւն ու հաշուետուութիւն կը պահանջէ՝ համապարփակ ու իրապաշտ մօտեցումով։ Կարելի չէ անցեալը անցած նկատել։ Ինքնաքննութիւնը ու ինքնասրբագրումը առաջին քայլն են Հայաստանը ներկայ անորոշ ու անկայուն վիճակէն դուրս բերելու։

Արտաքին ճակատի վրայ, վտանգալից ալիքներ կը մօտենան Հայաստանի ափերուն. մութ ամպեր կը կուտակուին Հայաստանի երկինքին վրայ։ Պէտք է ըլլալ արթուն ու իրատես՝ յստակօրէն տեսնելով ու ճի՛շդ արժեւորելով մեր շուրջը տեղի ունեցող երեւելի ու աներեւոյթ զարգացումները։

Հակառակ միջազգային համայնքի զգուշացումներուն, Ազրպէյճանը յոխորտանքով կը յայտարարէ, թէ ինք Հայաստանի հետ իր հարցը լուծած է, Արցախը իր հողային ամբողջականութեան մաս կը նկատէ եւ աւելին՝ շարունակ Հայաստանի ամբողջականութիւնը հարցականի տակ դնող ու անվտանգութիւնը խախտող պահանջներ կը ներկայացնէ, եւ նոյնիսկ այս ուղղութեամբ որոշ քայլերու կը դիմէ։

Միւս կողմէն, Կովկասէն ներս ստեղծուած նոր իրավիճակէն օգտուելով, Թուրքիան «բարի դրացնութեան» ձեռք կ’երկարէ Հայաստանին, յայտարարելով, թէ դրական ուղերձներ կը յղէ Հայաստան եւ դրական ուղերձներ կը ստանայ Հայաստանէն։ Թուրքիան եւս, իր կարգին, պահանջներ ունի Հայաստանէն՝ փոխ-ճանաչում շրջանի հողային տարածքներու ամբողջականութեան եւ դադարեցում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումին։

Եւ փաստօրէն, մեր բարեկամ երկիրները շրջանի իրենց շահերէն թելադրուած, երբեմն լուռ եւ երբեմն բարձրաձայն, կը բաժնեն Ազրպէյճանի եւ Թուրքիոյ այսպէս կոչուած «խաղաղարար» մօտեցումները։ Այսպէս, երէկուան դատեալը այսօր դարձած է դատաւոր, ամբաստանեալը՝ պահանջատէր, ցեղասպանը՝ իրաւատէր. եւ հին ու նոր օրերու ցեղասպաններուն դիմաց Հայաստանը մնացած է առանձին եւ դժբախտաբար, միշտ զիջողի դերին մէջ…։

Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ ռազմաքաղաքական շահերու վրայ հաստատուած ու ծաւալապաշտական հեռանկարներէ առաջնորդուած համա-թուրանական եւ համաթրքական նոր դաշնակցութիւն մը կը կազմաւորուի Կովկասէն ներս։ Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Ազրպէյճանի պահանջներուն ընթացք տալով Հայաստանը պիտի կտրատուի՝ կորսնցնելով իր հողային ամբողջականութիւնը եւ վտանգելով իր գերիշխանութիւնը։ Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը, ինչպէս նաեւ թուրք-ազերական օղակի մէջ մնալով պիտի վտանգուի Հայաստանի անկախութիւնը։

Եւ այս բոլոր զարգացումները Հայաստանը պիտի դնեն անորոշ ապագայի դիմաց։

Փոքր երկիր ենք, շրջապատուած ոչ-բարեկամ երկիրներով։ Շրջանի աշխարհագրութիւնը կարելի չէ փոխել։ Սակայն, կարելի է եւ՝ հրամայակա՛ն, աշխարհաքաղաքական յարափոփոխ պայմաններուն համահունչ այնպիսի մօտեցումներ որդեգրել ու դիրքորոշումներ ճշդել, որոնք չեն վտանգեր Հայաստանի գերագոյն շահերը ու անոր ապագան։ Հայաստանի անկախութեան ու գերիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան ամուր պահպանումը մեր ժողովուրդին համար ազգային անտեղիտալի սրբութիւն է։

Այո՛, դիւանագիտութեան մէջ հարկ է ըլլալ ճկուն, բայց ո՛չ պարտուողական։ Շրջանի աշխարհաքաղաքական ներկայ պայմաններու լոյսին տակ հարկ է ըլլալ իրատես, բայց ո՛չ զիջող։ Ռազմաքաղաքական մեր բարեկամներու տեսակէտները հարկ է յարգել, ի պահանջել հարկին նաեւ նկատի ունենալ անոնց շահերը։ Սակայն, հեռատեսութիւնը ու քաջութիւնը պէտք է ունենալ Ո՛Չ ըսելու բոլո՛ր պայմաններուն մէջ եւ բոլորի՛ն, մի՛շտ մեկնելով Հայաստանի ընդհանրական ու գերագոյն շահերէն։

Հայաստանը շրջապատող տագնապներն ու մարտահրաւէրները իրենց էութեամբ համահայկական բնոյթ եւ հետեւանք ունին։ Հետեւաբար, կարելի՛ չէ, ճի՛շդ չէ, կառավարական ընթացիկ քննարկումներով որոշումներ կայացնել։ Պատմութեան դիմաց հաւաքական պատախանատուութիւն ունինք։

44-օրեայ պատերազմին առաջին շաբաթը Վարչապետին առաջարկեցինք համազգային խորհրդակցութիւն մը կազմակերպել՝ մի՛ասնաբար դիմագրաւելու Արցախին դիմաց կանգնող ահաւոր սպառնալիքը։ Նո՛յնը կը կրկնենք այսօր։ Հայրենիքին ներկան մթագնող ու ապագան վտանգող ճակատագրական խնդիրները ու տագնապալից կացութիւնները անհրաժեշտ է համազգային ճիգով, կամքով ու տեսլականով դիմագրաւել։ Ա՛յս կը թելադրէ մեր դարաւոր պատմութիւնը։ Ա՛յս կը պարտադրէ նաեւ ներկայ ճգնաժամային կացութիւնը։

Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է եւ անոր պաշտպանութիւնը՝ սրբազան առաքելութիւն։ Հայրենիքի անկախութիւնը առանցքն է ազգի հզօրութեան եւ երաշխիքը՝ յաւերժութեան։ Արդ, Հայաստանի անկախութեան նշումը մեզի համար պէտք է դառնայ արթնութեան կոչ ու ազգային համախմբումի մարտահրաւէր։ Բոլորուի՛նք հայրենիքին շուրջ եւ հաւաքական պատասխանատուութեամբ ու յանձնառութեամբ կերտենք հայրենիքի պայծառ ապագան։ Թող Աստուած անսասան պահէ ու պահպանէ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը, մեր ազգին այս երեք անբաժանելի բեւեռները»,- ասված է Արամ Առաջին կաթողիկոսի ուղերձում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan