Միթե խելագարություն չէ, երբ Երեւանում կես լիտրանոց խմելու ջուրը վաճառում են երկու հարյուր դրամով
Ջրերի երկիր Հայաստանում, 2017 թվականի սեպտեմբերի 2-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում եւ դիմացի մայթի փողոցային առեւտրի կետում լուսանկարում պատկերված կես լիտրանոց «Արագած» անվանումով ջուրը վաճառում են 200 դրամով: Ստացվում է մեկ լիտրը մեկ դոլար: Այսպես նույնիսկ արաբական երկրներում չի լինում: Մի՞թե սա խելագարություն չէ:
«ՌՌՈ» հանքային ջրերի գործարանում (Չարենցավան) հետաքրքիր է ինչ են մտածում այս մասին: Հետաքրքիր է, թե համապատասխան մարմիններն ինչ են մտածում այս խայտառակության մասին:
Անշուշտ, ով իր ապրանքն ուզի, այն գնով էլկվաճառի, բայց կա չափ եւ սահման, որից այն կողմ եթե ոմանք անցնում են, պետությունը պետք է նրանց կանգնեցնի: Եվ վերջին հաշվով վիրավորական է, երբ Երեւանում խմելու ջրի լիտրը վաճառում են գրեթե մեկ դոլարով:
Top-News.am