«Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անաիսը կրում է սեւ-սպիտակ բլուզ, մուգ երանգի տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է նորաձեւ արեւային ակնոցը։
«Ինչքան քիչ բանա մեզ մնացել վայելելու...
Լավա էս արևնել կա։ Ի դեպ Հայրենիքիս արևը նույնիսկ ուրիշ արև է , ավելի վառ , ավելի տաք...
Երանի արևը գոնե չկորցնենք։
Գոնե հիշողությունները մեր լինեն արևի պես վառ․․․
էնքան բան կա հիշելու, բայց մոռանում ենք։
Տեր ջան տուր մեզ ուժ ՀԻՇԵԼՈւ», - հրապարակմանը կից գրել է նա։