Վերականգնել ՀՀ օրինական սահմանները, թույլ չտալով դրանց ապօրինի որևէ փոփոխություն. ՀԴԿ-ն դիմել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմում-հայտարարություն է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Ստորեւ ներկայացնում ենք տեքստը.
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստիպված է դիմել Ձեզ՝ արձագանքելու ԱԺ-ում ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հնչեցրած վտանգավոր հայտարարություն-բացահայտումներին, որոնք կարիք ունեն լրջագույն քննության, պատկան մարմինների կողմից դրանց պետք է տրվի պետական, իրավաքաղաքական գնահատական՝ համաձայն ՀՀ գործող օրենքների և սահմանադրության: