Ըստ Ալեն Սիմոնյանի՝ գերիների խոշտանգումը հնարած տեսարան է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչայնը ԱԺ ամբիոնից ընթերցեց ՄԻՊ-ի հետաքննությունից, թե ինչպես են Բաքվի բանտերում վերաբարվում հայ գերիներին։ Մասնավորապես ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում այնտեղ գերիները։
Ելույթից հետո, երբ պատգամավորը զբաղեցրել էր իր տեղը, լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավորի միջև։
«Ես էլ չհասկացա այդ հնարած տեսարանները ինչ համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։