Վիգեն Սարգսյան. Արդյո՞ք սրանք այդքան վատ առաջարկներ են
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետին:
Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավիղով որևէ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից ավելի զերծ պահենք: Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երեքն ենք առաջարկում:
Առաջարկում ենք նաև, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններ տրվեն` ով որտեղ քաշի:
Նաև առաջարկել եմ, այս երկու՝ իմ կողմից ղեկավարծ զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերիերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել:
Արդյո՞ք սրանք այդքան վատ առաջարկներ են: