ՊԲ նախկին հրամանատարներից մեկն ասաց՝ պատերազմը հնարավոր էր Շուշիի փոխարեն Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում ավարտել. Հասրաթյան
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՊԲ նախկին հրամանատարներից մեկը, խոսեցինք 44-օրյա պատերազմի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
« - Պարոն գեներալ, ըստ Ձեզ հնարավո՞ր էր այնպես անել, որ այս պատերազմն այլ ելք ունենար,- հարցրի նրան:
-Անկեղծ ասած, սա իրոք ուրիշ պատերազմ էր, անգամ ինչ-որ տեղ անսպասելի ու անհասկանալի զարգացումներով հագեցած: Բայց որ հնարավոր էր խուսափել այն ծանր ու նվաստացուցիչ հետևանքներից, որ ունեցանք, դա անկասկած է...
-Այսի՞նքն...
-Այսինքն, հնարավոր էր պատերազմն ավարտել ոչ թե Շուշիում, այլ, վատագույն դեպքում՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի մատույցներում՝ առանց այդ ռազմավարական հենակետերը հանձնելու, իսկ Հադրութի և մնացած տարածքների մասին խոսելն անիմաստ է:
Այսքանն ասելուց հետո զգացի, որ գեներալն այլևս չի ուզում թեման շարունակել, բայց քիչ անց, կարծես, ներքին մղումից դրդված, ասաց. «Նաև համոզված եմ, թե դավաճանական ինչպիսի պիտակներ մեզ կվերագրեին, եթե մենք պատերազմն ավարտեինք անգամ այն արդյունքներով, ինչպիսին ներկայացրի»:
Ես հիշեցի 2016-ի ապրիլյան քառօրյան...»,- գրել է Հասրաթյանը: