Վաճառքի է հանվել Nissan 350Z կուպեի ամենահին օրինակը
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Nissan 350Z կուպեի ամենահին օրինակը։ Այն վաճառվում է 48 500 դոլարով։ Վաճառքի մասին հայտարարությունը հրապարակված է Autotrader կայքում, փոխանցում է Motor-ը։
Վաճառողը պնդում է, որ ավտոմեքենան գտնվել է ավտոտնակում եւ լավ վիճակում է՝ ինչպես նոր ավտոմեքենան։
JN1AZ34E13T000001 VIN պետհամարանիշով կուպեն ունի 3.5 լիտրանոց V6 շարժիչ, որի հզորությունը 290 ձիաուժ է՝ 370 ՆՄ պտտվող պահով։ Ավտոմեքենան ունի քլիմաթ-քոնթրոլ համակարգ, ղեկը կաշեպատ է։
Nissan 350Z կուպեն արտադրվել է 2008-2009 թվականներին։ Մոդելն ունեցել է միայն 3.5 լիտրանոց V6 շարժիչ։