2016-ին միգրանտները Գերմանիայից 4.2 մլրդ եվրո են փոխանցել արտերկիր
2016 թվականին ներգաղթյաները Գերմանիայից ռեկորդային գումար են դուրս տարել։ Այս մասին հաղորդում է Wirtschaftswoche-ն։
Գերմանական դաշնային բանկի (Bundesbank) տեղեկությամբ՝ արտասահմանից եկողները 4.2 մլն եվրոյի փոխանցումներ են կատարել։ Դա 700 մլն եվրոյով ավելի է, քան 2015 թվականին։ Նախորդ տարվա գումարը բացարձակ ռեկորդ է համարվում միացյալ Գերմանիայի պատմության մեջ։
Մշտապես աճ է գրանցվում երկրից Արեւելյան Եվրոպայի երկրներ փոխանցած գումարներում։ 2015 թվականի 15 մլն-ը 2016-ին դարձել է 67 մլն։ «Սակայն բացարձակ ռեկորդը պատկանում է Թուրքիային։ Ծագումով այդ երկրից Գերմանիայում աշխատողները տարեկան շուրջ 800 մլն եվրո են փոխանցում»,- գրում է DW-ն։