Այսօր՝ 25 սեպտեմբերի 2021թ., 00:00
Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Ժողովրդավարություն գոչելով՝ Նիկոլը հանձնեց Արցախը. խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյան Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին Օրվա խաղերի անոնս Սանոսյանը նեղված է, որ 2018թ. ընտրություններում սատարել եմ «Իմ քայլ»-ին, բայց հրաժարվել եմ իրեն ձայն տալ. Հակոբ Ավետյան Այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով պատասխան չի տրվում Նիկո’լ, երկու վախդ մի մահ է. Արամ Սարգսյան Քթի պլաստիկ վիրահատություններ, որ ապահովում են բնականոն շնչառություն նիկոլը կարո՞ղ էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին Առաջին ձյունն է եկել Արագածում․ Գագիկ Սուրենյաը տեսանյութ է հրապարակել Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ 2022-ին Հայաստանը կունենա ընդամենը 3,5 տոկոսի աճ Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն ՌԴ ԱԴԾ-ն արգելափակել է Թուրքիայից համակարգվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշոր ցանցերից մեկը ԵՏՀ նախարար. համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը Նախիջեւանի ներքին գործերի նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Կրեմլում պատմել են Պուտինի կենսաձեւի մասին ինքնամեկուսացման պայմաններում Sports Illustrated. NBA-ի 10 լավագույն բասկետբոլիստները Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները Հարբած Նիկոլաս Քեյջին շփոթել են անօթեւանի հետ եւ դուրս արել ռեստորանից Թաթոյանը ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցիների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Իրանում հայտնաբերվել է հնագույն ստորգետնյա քաղաք Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում. Արթուր Վանեցյան Ալիեւ. Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան Մոուրինյոն ռեկորդ է կրկնել A Սերիայում Տաջիկստանի նախագահը հայտարարել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի վտանգի մասին Հայաստանի իշխանությունները վայելում են թուրքական կողմի աջակցությունը. Վարուժան Գեղամյան Այսօր հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել. ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան․ Իշխան Սաղաթելյան Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ. Կտեսնեք փողոցային ակցիաներ. Սաղաթելյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը ՌԴ-ն եւ Ֆրանսիան փոխադարձ տրամադրվածություն են հայտնել՝ շարունակելու աշխատանքները ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել են ճամփի՞ն Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում Ողբերգությունն այն չէ, որ այսքան պառակտված ենք, ողբերգություն է, երբ մեզ ոչինչ չի միավորում Ալիեւը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել Հայաստանի կորսված դաշնակիցները Ադրբեջանը Ռուսաստանում զենք գնելու նոր հայտեր է ներկայացրել Քթի միջնապատը կարելի է ուղղել արդեն 14 տարեկանից. դիմեք «Արամյանց» ԲԿ Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա․ որևէ ընդդիմադիր պատգամավոր ընդգրկված չէ Թուրքն ա գալու մեր գլխին չագուչով խփի, մեզ հալածի. քաղաքացիները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կա (տեսանյութ) Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում Պատերազմից հետո հարցաքննվողներին մեկ հարց են տալիս ՀՀ գործող իշխանությունը կասկածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը. Արցախի ԱԺ 3 խմբակցությունների հայտարարությունը Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված. Մովսես Հակոբյան Որոշ ժամանակ անց կիմանանք՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով Ալիևը հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց. Աշոտյան Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում 2 հարց է (տեսանյութ) Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ Փաշինյանը Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել «Զանգեր ստացա Կառավարությունից, թե խի՞ եմ ուրիշների հացին կպնում». Տիգրան Արզաքանցյան Թուրքիայից Երևան ժամանած մասնավոր ինքնաթիռը պտույտներ է կատարում Հայաստանի օդային տարածքում (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում Երևան այցելած թուրքական մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Միլասի օդանավակայանում ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով
Հարցում

Այդ էրեխեքն ապրել էին ուզում, չէին զգում, որ դա իրենց վերջին շունչն է, շոկի մեջ աչքերը փակում էին

Վիրահատարանի բուժքույր Արմինե Հարությունյանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ թիրախային վերջին բուժումը ստանալուց մոտ երեք շաբաթ անց լսել է պատերազմի լուրը։ Այդ օրը իր եւ եղբոր ընտանիքներով պետք է գնային հանգստանալու։ Առավոտյան երբ զանգել էր եղբորը՝ հետաքրքրվելով, թե ինչպես պետք է կազմակերպեն գնալը, եղբայրը շատ տխուր ձայնով պատասխանել է, թե ինչ հանգստանալ, պատերազմ է սկսվել։ Այս պատասխանից հետո Արմինեն շփոթվել է, գրում է hetq.am-ը:

Այդ ամբողջ օրն անցել է լարվածության եւ սթրեսի մեջ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, աշխատանքի է գնացել։ «Տոնոյան» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի մեծ մասն արդեն ռազմաճակատում էր։ Նախորդ օրն էին մեկնել։ Հիվանդանոցում մնացած բուժանձնակազմը զբաղվում էր ռազմաճակատ ուղարկվող նյութերի՝ գործիքների, դեղորայքի պատրաստմամբ։ Միաժամանակ հետեւում էին ռազմաճակատից եկող լուրերին։

Հոկտեմբերի 1-ին Արմինեն տանն էր, երբ անեսթեզիոլոգիայի ավագ բուժքույր Էթերիկը զանգել էր՝ ասելով, որ ճակատից Տարոն Արտաշեսիչը (բժշկական կենտրոնի հիմնադիր Տարոն Տոնոյանը - «Հետք») վիրահատարանի բուժքույր է ուզում։ Արմինեն համաձայնել է ու հեռախոսն անջատելուց հետո է միայն մտածել, որ ամուսինը կարող է եւ չթողնել, որ մեկնի։ Ասում է՝ մի պահ այդ մտքերն իրեն մոլորության մեջ էին գցել։

«Զանգեցի ամուսնուս, ասացի՝ գնում եմ Արցախ, ասաց՝ Արմին, ախր ո՞նց ես գնում, քո կարգավիճակում չի կարելի, դու ո՞նց ես գնում: Ասացի՝ պիտի գնամ ու եթե ես պայքարում եմ իմ կյանքի համար ու եթե էնտեղ ինչ-որ մեկին կարողանամ օգտակար լինել, երեւի Աստված կյանքս մի քիչ կերկարացնի»,- նշում է բուժքույրը:

Մեր զրույցն այս կետից հետզհետե ծանրանում է: Ռազմաճակատի բուժքրոջ պատմությունը կինոժապավենի պես հայտնվում է մեր առջեւ: Նա բոլոր նրբություններով է հիշում դրվագները: Երբեմն հայացքը մի կետի հառելով, հաճախ հոգոցներով ու աչքերը սրբելով՝ կարծես, նայում է այդ օրերից մինչեւ այսօր ձգվող ցավին:

Էթերիկի զանգից հետո Արմինեն արագ հավաքել է անհրաժեշտ իրերը, ապա գնացել դպրոց՝ 10-ամյա որդուն հրաժեշտ տալու: Որդին դասի էր, ուսուցչուհուն խնդրել է մեկ րոպե թույլ տալ տեսնվել նրա հետ: «Որդուս կանչեցի դուրս, ուզեցի պահել ինձ, չհուզվել, որ տղաս ինձ լացկան մամա չպատկերացնի, գրկեցի, ասեցի՝ բալես, դու ուժեղ ես մնում, քանի որ լավ գիտենք, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, դու գիտես, որ ես իմ մասնագիտությունն անչափ շատ եմ սիրում, պիտի գնամ։ Որդիս աչքերը լցրեց, մեծացրեց՝ մամ, ի՞նչ ես ասում։ Ես շատ ձիգ պահեցի ինձ, ասեցի՝ պիտի գնամ, բալես, մենք դեռ հանդիպելու ենք։ Էրեխես հուզվելով մտավ դասարան, ես ինձ հազիվ պահեցի, որ չհուզվեմ»,- վերհիշում է զրուցակիցս:

Նույն օրը երեկոյան հավաքվել էին հիվանդանոցի բակում ու լուսադեմին ճանապարհ ընկել դեպի Արցախ: Մեծ դժվարությամբ հասել էին Խնձորեսկի անցակետ, որտեղ երկու անգամ հետ էին ուղարկել նրանց՝ թույլ չտալով գնալ Ստեփանակերտ: Ասել էին, որ առողջապահության նախարարությունից թույլտվություն պետք է ունենան: Այդ ընթացքում եւ գրեթե ամբողջ ճանապարահին Հադրութի հիվանդանոցից գործընկերներն անընդհատ զանգել են՝ հետաքրքրվելով, թե որտեղ հասան, ինչ եղան: Արմինեն ասում է՝ այդ ժամանակ դեռ չէին պատկերացնում, թե ինչու են անհամբեր սպասում իրենց գնալուն: Հետո երբ տեղ էին հասել, հասկացել էին պատճառը:

Գորիսում գործընկերները կրկին զանգել էին՝ առաջարկելով միայն ամենաանհրաժեշտ մասնագետներին մեկնել Արցախ: Երկու մեքենաներից մեկը վերադարձել էր Երեւան, մեկը՝ ուղեւորվել Հադրութ:

Արցախի մեկնող մեքենաների լույսերն անջատված էին: Արմինեենց մեքենան լույսերով էր գնում՝ դեռ չհասկանալով իրավիճակը: Անցնողները անընդհատ գոռում էին, թե լույսերն անջատեք, անօդաչու սարք կա երկնքում: Արմինեենք տեղանքին ծանոթ չէին, եւ գիշերով ճանապարհը կարող էր նաեւ մոլորեցնել նրանց:

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին արդեն Հադրութում էին: Հիվանդանոցում լիքը վիրավորներ էին: Նկուղային հարկում գտնվող վիրահատարանում որովայնի, թոքի վնասումով բարդ, ծանր վիրահատություն էր ընթանում: Վիրահատարանը սովորական վիրահատարանների պես չէր: Բուժանձնակազմն աշխատում էր արտակարգ ռեժիմով:

Արմինեն արագ պատրաստվել էր եւ մտել վիրահատարան: «Որ մտա ներս, բոլորին տեսա, ձեռքով խփեցի մեջքներին, ասեցի՝ վայ, ձեր ցավը տանեմ, էս ինչ եք անում: Ես չէի պատկերացնում, թե ուր եմ ընկել։ Ժամը 04։30 ավարտեցինք վիրահատությունը։ Ժամկետային զինծառայող էր,- ասում է զրուցակիցս, ապա շարունակում,- լույսը բացվեց, դեռ չէի տեսել էն, ինչ ընկերներս էին տեսել: Ասում էի՝ ժողովուրդ, ինչի՞ հայրենասիրական երգեր չեք երգում, կոտրված չլինեք։ Տեսա՝ բոլորը շատ տխուր են, ասեցին՝ սպասիր, Արմինե ջան, լույսը որ բացվի, ժամը 6-ի կողմերը քեզ կասենք՝ կերգե՞նք հայրենասիրական երգեր, թե՞ չէ։ 06։20 էր, լսեցինք, որ զիվորներ են իջեցնում մեքենաներով։ Մեծ քանակով էին»:

Արմինեն ասում է՝ դաժան պատմության ականատես եղավ, աչքերը լցվում են, հայացքը շրջում է: Այդ օրը վիրավորների շարքում հայր ու տղայի էին բերել: Պատերազմի օրերին հայրը Երեւանից Արցախ էր գնացել՝ որդուն փնտրելու, երբ գտել էր, 5 օր միասին պայքարել էին դիրքերում: ԱԹՍ-ի հարվածից հայրը թեթեւ վիրավորում էր ստացել գլխի շրջանում, բայց որդու վիրավորումը ծանր էր՝ նրան վերջին շնչում էին տարել հոսպիտալ: «Հայրը գոռում էր, թե բացեք վիրահատարանը, մենք պառկեցրեցինք այդ տղային վիրահատարանի սեղանին, ես արագ հագա խալաթն ու ձեռնոցները, եւ Տարոն Արտաշեսիչն ասեց՝ բալես, մի շտապիր, էս էրեխեն վերջին շնչում է, թողեք գոնե էդ վերջինը շունչը հանգիստ տա: Հայրը գոռում էր, ասում էր՝ բժիշկ ջան, ամեն ինչ կտամ, որդուս փրկիր, օգնիր։ Երբ Տարոն Արտաշեսիչը դուրս եկավ, ասեց՝ համբերություն ձեզ, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց։ Շատ դաժան էր»,- վերհիշում է բուժքույրը:

 Մենք լռում ենք ու անընդհատ մաքրում մեր աչքերը: Որեւէ բառ գտնելն ու ասելն, իսկապես, անհնար է: Հաջորդ օրը երեկոյան մի երիտասարդ կամավորական էին տարել հիվանդանոց, որի ձեռքերն ու ոտքերը ցրտահարվել էին: Հադրութում մնալու վերջին երկու օրերին ցրտահարավածների էին տանում հիվանդանոց: Արմինեն ասում է՝ զորքն անձրեւի տակ էր ընկել, ցրտահարվել էր:

Նա մոտեցել էր այդ տղային՝ հարցնելով, թե ինչու է լացում, գուցե վիրավորում ունի, որ արտաքինից չի երեւում, ինչով կարող են օգնել: «Ասում եմ՝ ի՞նչ ա պատահել՝ ապեր, ինչի՞ ես լացում։ Ասաց՝ հարազատ եղբորս կորցրեցի, եղբայրս մնաց թուրքերի մոտ, չկարողացա իմ հարազատ եղբոր դիակը հանել։ Ու հիմա տնից իմ ծնողներն են զանգում, եղբայրս էլ նոր ամուսնացել էր, ի՞նչ պատասխանեմ, ո՞նց ասեմ՝ գնացինք կռիվ, ախպորս թողեցի,- սա պատմելուց Արմինեն լռում է, հետո շարունակում,- շատ դաժան էր, ասում է՝ ի՞նչ անեմ, ինձ խորհուրդ տվեք, վերցնեմ հեռախոսն, ի՞նչ ասեմ ծնողիս»:

Հոկտեմբերի 5-ին Հադրութի հիվանդանոցի ուղղությամբ թիրախավորած հարվածում էին, սակայն որեւէ արկ չէր դիպել հիվանդանոցին: Այդ օրը որոշեցին տարհանել հիվանդանոցն ու տեղափոխվել Ազոխ, որի դպրոցն արագ վերածել էին հիվանդանոցի: Վաղ առավոտյան վիրավորների մեծ հոսք էր, կային վիրավորներ, որոնք, դժբախտաբար, ճանապարհին մահացել էին:

Ի տարբերություն Հադրութի՝ Ազոխում հրետակոծություն չի եղել, բայց վտանգը հեռու չէր: Մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան բուժանձնակազմը մնացել է Ազոխում: Արմինեն ասում է՝ ուրիշ սպասումներ ունեին եւ չէին կարող պատկերացնել, որ Ազոխից էլ կտարհանվեին: «Թշնամին այնքան էր մոտեցել մեզ, տղերքը մեզ չէին ասում։ Այդ օրն ամբողջ օրը տղաները շատ տխուր էին, երբ նույնիսկ մի հարց էիր ուզում տալ, բարկացած էին պատասխանում: Ասում էինք՝ էս ի՞նչ ա կատարվում մեր տղերքի հետ: Դու մի ասա՝ իրենք շատ բաներ գիտեին, որոնք մենք չգիտեինք: Իրենք չէին ուզում, որ վախենանք, մտածում էին՝ այնպես տարհանեին, որ մեր մազը չծռվի»,- նշում է զրուցակիցս:

-Քանի՞ վիրահատության մասնակցեցիք երկու տեղերում,- հարցնում եմ նրան:

-Այդ հաշվարկները շատ-շատ էի սիրում անել։ Մինչեւ հոկտեմբերի 12-ը՝ երկրորդ տարհանումը, 720 վիրահատություն էի հաշվել, բայց վերջին օրը շատ վիրահատություններ կատարեցինք, եւ խոսքը միայն մեծ վիրահատությունների մասին է, բարդ, ծանրագույն, կյանքի հետ անհամետեղելի վիրահատություններ։

-Հոկտեմբերի 12-ին Երեւան եկաք, եւ «Տոնոյան» բժշկական կենտրոնը վերապլոֆիլավորվեց՝ ընդունելով բացառապես վիրավոր զինծառայողներին: Ի՞նչ էիք զգում Երեւան հասնելուց հետո:

-Անկեղծ ասեմ՝ ես չէի հավատում, որ հետ եմ գալու։ Վերջին օրը հույսս կտրել էի, մտածում էի՝ կա՛մ վիրավոր կհասնեմ տուն, կա՛մ կարող է ընդհանրապես չգնամ տուն։ Պատկերացրեք՝ երբ հոկտեմբերի 5-ին տարհանվում էինք, մտածում էի՝ հետ ենք գնալու, նորից օգնություն ենք ցույց տալու:

Հիվանդանոցն Ազոխից տարհանելուց մոտ մեկ ժամ անց թշնամին օդային հարվածներ է հասցրել տեղանքին: Երեւան գալու ճանապարհին ռմբակոծում էին:

Այստեղ հասնելուց հետո Արմինեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որը շատ ծանր է տարել: Երբ հարցնում եմ, թե ինչ փոխեց պատերազմը, պատասխանում է, որ սկսեց ավելի շատ գնահատել իր ապրած յուրաքանչյուր րոպեն: Սա ասելուց հետո տխուր ժպիտ է հայտնվում դեմքին, շարունակում է, որ բնավորությամբ աշխույժ ու ակտիվ մարդ է, բայց պատերազմից հետո շատ է թուլացել:

«Դաժանություն, տկարություն եմ զգում հիմա այս ամենը պատմելիս, որ մենք կորցրեցինք մի մեծ հայրենիք, մեր եղբայրներին․․․ Մենք միայն կորցրեցինք, ոչ մի բան չհաշեցինք»,- ասում է նա: Մենք դարձյալ լռում ենք, ու կարծես, այդ լռությունը լցվում է Արմինեի՝ պատերազմի ականատեսի ողբերգական պատմություններով:

«Իրենց մարտական ոգին այնքան բարձր էր, չեք պատկերացնում, գալիս էր, ասում էր՝ մորքուր ջան, վիրակապի, պիտի գնամ պոստեր, տղերքն ինձ են սպասում, բայց ինքը պոստեր գնալու չէր, որովայնը ամբողջությամբ վնասված էր, չէր զգում՝ ինչ է կատարվել իր հետ»,- մի կետի նայելով՝ պատմում է բուժքույր Արմինեն:

Նրա այտին արցունքի մի կաթիլ է մնում, ինքը մտքերով հեռվում է՝ ներկայից կտրված, պատերազմի մրմռացնող ցավով: «Շատ դժվար էր, որ հիշում եմ աչքերը․․․ Երեխաներ կային, որոնց տեսա, թե ինչպես են հոգի տալիս։ Այդ էրեխեքը՝ 18-20 տարեկան, ապրել էին ուզում, չէին զգում, որ դա իրենց վերջին շունչն է, շոկի մեջ աչքերը փակում էին»,- ասում է պատերազմի դաժանությունը տեսած բուժքույրը:

Այգում կեսօրի արեւն արդեն սկսել է տաքացնել, ու դա այն ջերմությունը չէ, որ հաճելի է: Մենք արագ վեր ենք կենում, ստվերոտ տեղ գտնում, հետո նայում պատերազմի օրերի լուսանկարները: Արմինեն դրվագներով, դետալներով պատմում է: Ու թվում է՝ սա այն պատմությունն է, որ այլեւս չունի ավարտ...

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan