Այսօր՝ 25 սեպտեմբերի 2021թ., 00:00
Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին Օրվա խաղերի անոնս Սանոսյանը նեղված է, որ 2018թ. ընտրություններում սատարել եմ «Իմ քայլ»-ին, բայց հրաժարվել եմ իրեն ձայն տալ. Հակոբ Ավետյան Այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով պատասխան չի տրվում Նիկո’լ, երկու վախդ մի մահ է. Արամ Սարգսյան Քթի պլաստիկ վիրահատություններ, որ ապահովում են բնականոն շնչառություն նիկոլը կարո՞ղ էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին Առաջին ձյունն է եկել Արագածում․ Գագիկ Սուրենյաը տեսանյութ է հրապարակել Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ 2022-ին Հայաստանը կունենա ընդամենը 3,5 տոկոսի աճ Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն ՌԴ ԱԴԾ-ն արգելափակել է Թուրքիայից համակարգվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշոր ցանցերից մեկը ԵՏՀ նախարար. համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը Նախիջեւանի ներքին գործերի նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Կրեմլում պատմել են Պուտինի կենսաձեւի մասին ինքնամեկուսացման պայմաններում Sports Illustrated. NBA-ի 10 լավագույն բասկետբոլիստները Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները Հարբած Նիկոլաս Քեյջին շփոթել են անօթեւանի հետ եւ դուրս արել ռեստորանից Թաթոյանը ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցիների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Իրանում հայտնաբերվել է հնագույն ստորգետնյա քաղաք Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում. Արթուր Վանեցյան Ալիեւ. Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան Մոուրինյոն ռեկորդ է կրկնել A Սերիայում Տաջիկստանի նախագահը հայտարարել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի վտանգի մասին Հայաստանի իշխանությունները վայելում են թուրքական կողմի աջակցությունը. Վարուժան Գեղամյան Այսօր հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել. ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան․ Իշխան Սաղաթելյան Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ. Կտեսնեք փողոցային ակցիաներ. Սաղաթելյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը ՌԴ-ն եւ Ֆրանսիան փոխադարձ տրամադրվածություն են հայտնել՝ շարունակելու աշխատանքները ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել են ճամփի՞ն Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում Ողբերգությունն այն չէ, որ այսքան պառակտված ենք, ողբերգություն է, երբ մեզ ոչինչ չի միավորում Ալիեւը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել Հայաստանի կորսված դաշնակիցները Ադրբեջանը Ռուսաստանում զենք գնելու նոր հայտեր է ներկայացրել Քթի միջնապատը կարելի է ուղղել արդեն 14 տարեկանից. դիմեք «Արամյանց» ԲԿ Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա․ որևէ ընդդիմադիր պատգամավոր ընդգրկված չէ Թուրքն ա գալու մեր գլխին չագուչով խփի, մեզ հալածի. քաղաքացիները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կա (տեսանյութ) Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում Պատերազմից հետո հարցաքննվողներին մեկ հարց են տալիս ՀՀ գործող իշխանությունը կասկածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը. Արցախի ԱԺ 3 խմբակցությունների հայտարարությունը Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված. Մովսես Հակոբյան Որոշ ժամանակ անց կիմանանք՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով Ալիևը հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց. Աշոտյան Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում 2 հարց է (տեսանյութ) Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ Փաշինյանը Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել «Զանգեր ստացա Կառավարությունից, թե խի՞ եմ ուրիշների հացին կպնում». Տիգրան Արզաքանցյան Թուրքիայից Երևան ժամանած մասնավոր ինքնաթիռը պտույտներ է կատարում Հայաստանի օդային տարածքում (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում Երևան այցելած թուրքական մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Միլասի օդանավակայանում ՔՊ-ական որոշ պատգամավորների բնակարանի վարձը կվճարի ԱԺ-ն Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով «Ես ժամանակին որ շատ եմ մթերել, իմ ինքնարժեքը բարձր ա». Տիգրան Արզաքանցյան Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իրենց այս օրերը շատ կարճ են տևելու. Գեղամ Նազարյան Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր Մենք դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. Էրդողան
Հարցում

«Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 670 հազար քաղաքացու քվե ստացած իշխող ուժն արդեն երկու օր խորհրդարանում է, իրացնում է իր լիազորությունները, հիմնականում ձևավորել է կառավարությունը, բայց կարծես դեռ զգում է հանրության վստահության պակասը ու մարդկանց իր կողքին հավաքելու խնդիր է փորձում լուծել: Առաջիկայում Վանաձորի քաղաքապետի ընտրություններն են:

168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Լոռու մարզպետի նախաձեռնությամբ ս/թ օգոստոսի 3-ին և 4-ին նախատեսվում է մարզի պաշտոնյաների այց Վանաձորի և հարակից համայնքների թաղամասեր՝ լսելու տեղի բնակիչներին անհանգստացնող հարցերը և փորձելու դրանց լուծմանն օժանդակել:

Խնդրում եմ Ձեզ դասղեկների միջոցով ապահովել Ձեր դպրոցի սովորողների ծնողների իրազեկման աշխատանքները: Այցի վայրերն ու ժամանակացույցը՝ կից ֆայլով»,- նշված է գրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նախ մեր հարցին հարցով պատասխանեց, թե «Վա՞տ բան ենք անում», հետո հերքեց հանդիպման նպատակի մասին մեզ հասած տեղեկությունը:

Արամ Խաչատրյանի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Խաչատրյան, մի գրություն ենք ստացել, որն ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ին, որ այցեր են լինելու Վանաձոր և հարակից թաղամասեր: Ուզում էի իմանալ՝ ի՞նչ նպատակ ունեն այս այցերը, ինչո՞ւ է հանրությանն այդ այցերի մասին տեղեկացնելու նման եղանակ ընտրվել:

– Մարդկանց հետ աշխատակիցները պետք է շփվեն, ծանոթանան՝ ի՞նչ խնդիրներ կան, ծանոթանան այդ խնդիրների հետ և այլն:

– Ինչո՞ւ է ընտրվել հենց դպրոցի տնօրենների կամ դասղեկների միջոցով այդ հանդիպումը կազմակերպելու տարբերակը:

– Վա՞տ բան ենք անում: Մարդկանց հետ գնում են, շփվեն մեր աշխատակիցները. կրթության վարչության պետը՝ կրթության ոլորտի հետ կապված, առողջապահության վարչության պետը՝ առողջապահության ոլորտի հետ կապված, գյուղվարչության պետը՝ այդ ոլորտի հետ կապված, մարդկանց հետ ծանոթանան՝ ինչ խնդիրներ կա, ինչ առաջարկություններ կարող են լինել, որ ներկայացնենք կառավարությանը կամ օրենսդիր մարմնին: Ժողովրդի հետ նմանատիպ հանդիպումներ ենք կազմակերպում: Ուրիշ ոչ մի բան չկա: Աշխատանքային ձևաչափ է, որը ընտրել ենք մենք, և կարծում եմ՝ արտառոց որևիցե բան չկա:

Մենք շուտվանից էինք նախատեսել, բայց քանի որ ընտրություններ էին, որոշեցինք սպասել, որ ավարտվեն, որպեսզի այլ ենթատեքստ չլինի:

– Պարոն Խաչատրյան, մեզ հասած տեղեկություններով՝ նպատակը Վանաձորի ընտրություններից առաջ ընդհանուր դաշտը շոշափելն է, հասկանալը…

– Ոչ, ոչ, նման բան չկա:

– Դուք բացառում եք, որ նման պարզաբանում ունենալու հնարավորությամբ են այս հանդիպումները լինելու:

– Այո, ես բացառում եմ, նման բան չի կարող լինել: Եվ բովանդակությունն էլ կարող եք գնալ, տեսնել, որ ընդհանրապես Վանաձորի ընտրությունների հետ կապված որևէ խոսակցություն չի կարող լինել:

Հ.Գ. Իմքայլական Արամ Խաչատրյանը առաջին մարզպետն էր, որ բարձրաձայն հայտնեց, թե մարզի այն համայնքապետերը, որոնք արտահերթ ընտրությունների ընթացքում աջակցում էին այլ քաղաքական ուժերի, պետք է հրաժարական ներկայացնեն, ու խոստանում էր, որ լինելու են շատ խիստ այդ համայնքապետերի հետ, «պողպատե մանդատի ուժը ժողովուրդը պետք է զգա իր մաշկի վրա»: Վանաձորում 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում հաղթել էր իշխող ՔՊ-ն՝ այն դեպքում, երբ Վանաձորի համայնքապետը ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan