նիկոլին ընտրած բնակավայրում չեն թաքցնում, որ վախենում են
Սոթք համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմում են, որ ամբողջ գիշեր կրակոցները չեն դադարել, այս պահին էլ տարբեր ուղղություններից կրակոցներ են հնչում․ «Էս պահին էլ Սոթքի ոսկու հանքից ուժեղ կրակոցներ են լսվում, աշխատողներին գիշերը տարհանել են։ Եղանակն էլ խառն է, մառախուղ է, շատը երևի դրանից են ոգևորվել ու սկսել հարձակվել․․․ Գյուղում խուճապ է, ժողովուրդը վախենում են, լրիվ վախենում են, մենք էլ չգիտենք՝ ինչ անենք, երեխեքին ո՞ւր տանենք, որ սկսեցին ծանր զենքերով խփել ավելի վատ կլինի»։
Իսկ այս բնակավայրի ընտրողները հուլիսի 20-ին իրենց ապագան վստահել են նիկոլին, նրանք ընտրել են պարտության բերած մարդուն, պատերազմ բերած մարդուն, իսկ հիմա վախենում են, ու առանց ամաչելու այդ մասին բարձրաձայնում:
Գեղարքունիքը ընտրել է անարժանապատիվ պատերազմը գուցե նույնքան անարժանապատիօվ խաղաղությունը: Չմոռանանք այս մասին:
Top-News.am