Ժամը 11:20-ի դրությամբ հիմնական կրակը երկուստեք դադարեցված է. բնագծային փոփոխություններ չկան
Հանուն հայ զինվոր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ժամը 11:20-ի դրությամբ
Լայն իմաստով այս պահին հիմնական կրակը երկուստեք դադարեցված է։ Ընթացել է նաև հրետանային(ականանետային) կրակ, ընդհուպ` 120մմ։ Ի պատասխան ադրբեջանական կրակի, մեր հրետանին կետային- թիրախային խոցումներ է իրականցրել, վարելով արդյունավետ կրակ։ Բնագծերի փոփոխություններ չկան` կորուստը վերականգնվել է։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։