Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
Այս թեմայով
- «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
- Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
- Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
- Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Կարդացի Գեղարքունիքում տեղի ունեցած ադրբեջանա-հայկական նոր, ավելի ճիշտ՝ հերթական միջադեպի մասին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ունենք երեք վիրավոր։ Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ․
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Իսկապես փայլուն է ասված։ Այս նույն տրամաբանությամբ շարունակենք․
-1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա։
-1918թ․ Կարսի, Էրզրումի անկումն ու հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
-1920 թ․ Կարսի, Ալեքսանդրապոլի անկումների և հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
-2020թ․ պատերազմը, Արցախի նվաճման, քաղաքացիական անձանց սպանությունների և հայ զինվորների գերեվարումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
․․․․ԵՎ այսպես շարունակ․․․»,- գրել է Իշխանյանը: