Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
Հարցում

Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը

 

2013 թվականին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած եկամուտների հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է ընդամենը 8 մլն եվրո դրամական միջոց, նրա գույքի մասին մյուս տեղեկությունները թաքցված են։ Նույն պաշտոնում 2014 թվականի տարեկան հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 7 մլն 600 հազար եվրո դրամական միջոց եւ 70 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Ռենջ Ռովեր V8» մակնիշի ավտոմեքենա, անշարժ գույքի մասին տեղեկությունը կրկին թաքցված է, չկան տվյալներ նաեւ հարկային տարում նրա եկամուտների մասին։ 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները 7 մլն 600 հազար եվրոյից նվազել են մինչեւ 6 մլն 150 հազար եվրո, մյուս տվյալները կրկին նշված չեն։ 2016-ին դրամական միջոցները դարձյալ նվազել են՝ հասնելով 5 մլն 700 հազարի, իսկ 2017-ին էլ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն 500 հազար եվրո, մյուս բոլոր տվյալները՝ եկամուտ, անշարժ գույք եւ այլն, թաքցված են։

2018 թվականին Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀՀ նախագահ, 2018-ի տարեկան հայտարարագրում, որպես ՀՀ նախագահ, արդեն նա հետեւյալ հայտարարագիրն է ներկայացրել․ դրամական միջոցներ՝ 5 մլն 400 հազար եվրո, տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 379 հազար 608 դրամ։ Արմեն Սարգսյանի հայտարարագրերի հագեցվածությունը սկսել է աճել 2019 թվականից։ Նախագահը, որը նախկինում ոչ մի գույք չէր հայտարարագրել, միանգամից 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 «Ռենջ Ռովեր» մեքենա։

Արմեն Սարգսյանը 2019 թվականին արդեն հանձնված եւ վերադարձված ավանդներ էլ ունի, տարվա սկզբում բանկում եղած ավանդի գումարը կազմել է 368 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 174 հազար դրամ, որից տարեվերջին մնացել է 15 հազար 905 դոլար եւ 1 մլն 279 հազար 500 դրամ։ Նախագահի՝ տվյալ տարեվերջին ունեցած կանխիկ դրամը կազմել է 45 հազար եվրո, իսկ բանկային հաշիվներին ունեցել է 4 մլն 562 հազար դրամ, 265 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 555 հազար եվրո, 201 հազար ռուսական ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ Տարբեր երկրների դրամական միջոցների առկայությունը, թերեւս, տարբեր երկրներում ունեցած բիզնեսի արտացոլումն է։

2019-ին նախագահը ստացել է 11 մլն 506 հազար դրամ եկամուտ՝ նախագահի պաշտոնից, եւս 105 հազար դրամ, 21 հազար 474 ԱՄՆ դոլար՝ ՎՏԲ բանկից եւ Արդշինբանկից։ 2020 թվականի հայտարարագրում անշարժ գույքի մասին տվյալները պահպանվում են, նախագահի բանկային հաշիվներն ունեն հետեւյալ տեսքը․ 4 մլն 200 հազար եվրո, 300 հազար ԱՄՆ դոլար, 201 հազար ռուսական ռուբլի, 7 մլն 327 հազար դրամ, 95 հազար ֆունտ ստեռլինգ, կանխիկ գումարը՝ 105 հազար եվրո։

2020-ի ընթացքում նախագահը ստացել է 12 մլն 210 հազար դրամ եկամուտ։ Հետաքրքիր է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում որպես Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամ է ներկայացվում միայն նրա կինը՝ Նունե Սարգսյանը, մինչդեռ Արմեն Սարգսյանն ունի 2 որդի՝ Վարդան եւ Հայկ Սարգսյանները, որոնք ունեն ե՛ւ Բրիտանիայի, ե՛ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Բավականին հարուստ է նաեւ Նունե Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Ըստ նրա վերջին՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ Նունե Սարգսյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 3 մեքենա՝ «Կադիլակ», «Բենթլի» եւ «Հոնդա» մակնիշների, որոնց արժեքը չի նշվում հայտարարագրում։ Նունե Սարգսյանի բանկային հաշիվներին առկա են 125 հազար եվրո, 15 հազար ֆունտ ստեռլինգ եւ 220 հազար ԱՄՆ դոլար գումար։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan