Ամենասպասված տասը ավտոմեքենաները
Կազմված է թոփ-10 ամենասպասված ավտոմեքենաների ցանկը, որոնոց շնորհանդեսը տեղի կունենա մինչեւ 2020 թվականը։ Motor1 պարբերականը հաղորդում է, որ առաջին տեղում Ford Bronco ամենագնացն է։ Մոդելի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ տարի։
Առաջատարների եռյակում են հայտնվել Acura NSX Type R սուպերքարը, որի հզորությունը 650 ձիաուժ է եւ Mercedes-Benz A-Class-ը։
Բացի այդ՝ վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաեւ Mercedes-Benz Project Onе-ը, Toyota Supra-ն, Nissan Leaf եւ BME i5 էլեկտրամոբիլները։ Սպասված են նաեւ Bentley Continental GT-ն եւ Aston Martin Valkyrie հիպերքարը։ Առաջատարների տասնյակը եզրափակում է Tesla-ի փիքափը։