Տարոն Մարգարյանը երեւանցիների կյանքը փորձության է ենթարկում (Տեսանյութ)
Այս թեմայով
- Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում
- Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը
- Տարին սկսում ենք Նուբարաշենի աղբավայրի եւ երեւանյան տրոլեյբուսի հրդեհով
- 13-րդ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում են 13 քաղաքական ուժեր
Մեկ անգամ արդեն անդրադարձել ենք Երեւանի «Ռոսիա մոլ»-ին հարակից կանգառում տիրող վիճակին, բայց պատկան մարմինները անուշադրության են մատնում այս խնդիրը:
Բանն այն է, որ մայթին տեղադրված կրպակները մարդկանց հնարավորություն չեն տալիս կանգնել մայթին եւ սպասել ավտոբուսին: Նրանք կանգնում են փողոցում, աղբարկղերի կողքին, շնչում գարշահոտը, վտանգում կյանքը եւ սպասում ավտոբուսին:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի մայրաքաղաքն անտեր է, եւ որ ով երբ ցանկանում, որտեղ ասես կրպակներ է տեղադրում, թքած ունենալով, թե դրա արդյունքում ինչ տեղի կունենա: Իսկ մի օր շատ հնարավոր է, որ կանգառում կանգնածները հայտնվեն կառավարումը կորցրած ավտոբուսի կամ ավտոմեքենայի անիվների տակ:
Հետաքրքիր է, թե ինչ է մտածում Տարոն Մարգարյանը եւ Երեւանի քաղաքապետարանի մյուս աշխատակիցները, եւ իհարկե՝ ավտոտեսչությունը:
Հ.Գ. Լուսանկարում երեւում է, թե ինչպիսին պետք է լինի քաղաքի այս հատվածը:
Top-News.am